Վերաքննիչի դատավորը նվեր է ստացել 33 հազար դոլար
SOCIETY«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Վերաքննիչ դատարանի քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանը իր գործընկերներից հետ չի մնում եւ ինքն էլ 1 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր դոլարների նվերներ է ստանում:
Չիլինգարյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ 2014թ. նրա դրամական միջոցները կազմել են 20 հազար դոլար: Կարեն Չիլինգարյանն իր հայտարարագրում նշել է, որ անցած տարի որպես նվիրատվություն ստացել է 33 հազար դոլար: Նրա ամսական աշխատավարձը կազմում է 764 հազար դրամ:
Դատավորի կինը՝ Կարինե Բոյաջյանը, պարզվում է՝ ավելի հարուստ է: Նրա դրամական միջոցները 2014թ. կազմել են 500 հազար դրամ, 8 հազար 500 դոլար եւ 33 հազար եվրո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



