Ահա թե ինչու է պետք դեն նետել հին իրերը
LIFEBlognews.am-ը գրում է.
1. Լիության ու առատության օրենքն է՝ որպեսզի գա նորը, պետք է ազատվել հնից: Այլապես նորի համար տիեզերքը չի տեսնում դատարկ տեղ:

2. Չինաստանում կա մի ասույթ՝ «Նորը չի գա, եթե հինը չգնա»:
3. Ֆեն-շուի համաձայն՝ հինը (աղբը, լաթերը) թույլ չի տալիս, որպեսզի կենսական Ցի էներգիան հոսի, դրա համար էլ կյանքում նոր փոփոխությունների ու նոր իրերի մասին խոսք անգամ լինել չի կարող:

4. Եվս մեկ ենթադրություն. երբ մենք հին իր ենք կրում կամ օգտագործում ենք օծանելիք, որը վաղուց չէինք ցանում մեզ վրա, կամ լսում եք անցյալից երաժշտություն, այս ամենը մեզ միանգամից անցյալ է տեղափոխում: Այս ամենը զգայական խարիսխներ են, որոնք մեզ հավերժ կապում են անցյալի մեր զգացմունքների, զգացողությունների և հիշողությունների հետ: Բայց ամենավտանգավորն այն է, որ այդ խարիսխները մեզ են վերադարձնում մեր հին մտքերը, իսկ մտքերն, ինչպես գիտենք, ձևավորում են մեր կյանքը: Եվ ահա մենք սկսում ենք ձևակերպել մեր կյանքը հին մտքերով ու ստանում ենք այն կյանքը, որը չէինք ցանկանում:

5. Խնայելով հին իրերը այն մտքով, որ «իսկ եթե հետո նորը գնելու հնարավորություն չունենա՞մ», մենք համակերպվում ենք այն մտքի հետ, որ չունևոր ենք: Ոստի և չունևորի կյանքով էլ ապրում ենք: Իսկ երբ մենք հանգիստ խղճով գցում ենք անպետք իրերը «նորը կգնեմ, ավելի լավը» մտքով, մենք խոսում ենք որպես ունևոր, և տիեզերքն էլ մեզ այդպես է ընկալում:

Ամենքիս տանն էլ կան անթիվ քանակությամբ իրեր, որ կարելի է դեն նետել: Այնպիսի իրեր, որոնք Դուք չեք օգտագործել վերջին երկու տարում: Հենց հիմա, այս պահին արեք այդ գործը՝ հրաժարվեք անպետք իրերից: Փորձեք ու կհամոզվեք, որ այդպիսով Ձեր էներգետիկ դաշտում նոր, դրական, բարի ու լուսավոր էմոցիաների համար մեծ հորիզոններ են բացվում:



