Այն, ինչ անում եմ, չի բավարարում ինձ. ո՞ւր է կորել Ռոզի Ավետիսովան (ֆոտո)
LIFE«Փեսացուն կրկեսից» ֆիլմից, «Հրեշտակների դպրոց», «Տիգրանի մոլորակը», «Ամնեզիա», «Սահմանին» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Ռոզի Ավետիսովան վերջին շրջանում «Վենդետտա» սերիալում ունեցած ոչ մեծ դերակատարումից բացի` էկրաններին չի երեւում: Այնպիսի տպավորություն է, որ դերասանուհին, որին նախկինում հաճախ էինք տեսնում կոմերցիոն նախագծերում, ստեղծագործական դադարի փուլում է:

«Ժողովուրդ»-ը Ռոզիից հետաքրքրվեց` նա դիտավորյալ է պասիվացրել իր գործունեությունը, թե դրա համար այլ պատճառ կա: «Կարելի է ասել, որ վերջին շրջանում «կորել եմ», բայց համարում եմ, որ ոչ մի դադար պատահական չի լինում, այն դիտավորյալ չեմ վերցրել. ամեն բան ինքնըստինքյան է ստացվել: Թեպետ պետք է նշեմ, որ ես այս ընթացքում զբաղված եմ նկարահանումներով, այնպես որ, դադարը այս պարագայում հարաբերական բնույթ է կրում: Ուրիշ բան, որ այն, ինչ անում եմ, ամբողջությամբ չի բավարարում ինձ»,-մեկնաբանեց Ռոզին:
![]()
Շարունակություն՝ Armlur.am



