Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


«Կարգին» Հայկոյի նոր սիթքոմի հետաքրքիր դրվագներն ու առաջին կադրերը նկարահանման հրապարակից

PHOTO

Blognews.am-ը գրում է.

«Կարգին» Հայկոյի երազանքների սիթքոմի՝ «Ազիզյանների» մասին BlogNews-ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Այս անգամ ներկա ենք եղել սիթքոմի նկարահանումներին և մեր ընթերցողներին ենք ներկայացնում դերասանների պատմություններն ու առաջին կադրերը նկարահանման հրապարակից։ Նախագիծը կմեկնարկի հոկտեմբերի 31-ին՝ «Ucom»-ի ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով։

IMG_2897 copie copie

3 տարվա դադարից հետո Հայկ Մարությանն ու իր թիմն ի վերջո ստացան այն առաջարկը, որն ուզում էին։ Հայկից հետաքրքրվեցինք՝ ցանկալի ներդրումներով ստեղծված «Ազիզյանները» սիթքոմն ի՞նչ առավելություններ է ունենալու։ «Մենք ունենք նշաձող, որից ցածր երբեք ինչ-որ նախագիծ չենք անի։ Դրանք մինիմում պահանջներն են, որոնք  «Արմենիա TV»-ն բավարարել է»,- ասաց Հայկն ու հավելեց, որ սիթքոմի նկարահանումներնը երկար ժամանակ ձգձգվում էին տաղավարի պատրաստման պատճառով։ «Շատ գոհ ենք տաղավարից։ Բավականին մեծ ներդրում է արվել և շատ լավ տաղավար է ստացվել՝ այնպիսին, ինչպիսին ուզում էինք։ Շատ գոհ ենք նաև քասթինգից։ Բոլոր հիմնական դերասաններն արդարացրել են իրենց։ Ստացել ենք այն կերպարները, որոնք ուզում էինք»,- նշեց նա։

Դերասանն ընդգծեց, որ սիթքոմը հետաքրքիր կլինի նաև 30 տարեկանից բարձր մարդկանց համար։ «Քանի որ ես էլ, իմ շրջապատն էլ 30-ի շեմն անցել ենք, ուզում էի ստեղծել այնպիսի նախագիծ, որը մեզ համար էլ հետաքրքիր կլինի։ Դա չի նշանակում, որ այն անհետաքրքիր կլինի թինեյջերների համար։ Նախագիծը «6+» է։ Այնպես ենք արել, որ հետաքրքրի տարբեր տարիքային խմբի և  նախասիրությունների մարդկանց համար։ «Ազիզյանները» հումորի տեսանկյունից շատ հետաքրքիր կերպով ցույց են տալիս, թե հայ ընտանիքների մեծ մասն ինչպես է ապրում,- ասաց դերասանն ու հավելեց, որ իր հերոսը՝ Գառնիկը, գիշեր-ցերեկ աշխատում է, ընտանիքը շռայլորեն  ծախսում է գումարները։ -Բնականաբար, նա բարկանում է, անընդհատ ներվային վիճակի մեջ է»։

IMG_2847 copie copie

Նախագծի համար Հայկը բեղեր է պահել։ Չնայած իրական կյանում դա անհարմարություներ է պատճառում, դերասանը գերադասում է հարմարավետությունը նկարահանման հրապարկում։ «Դիմահարդարի հետ երկար կոնսուլտացիաներից հետո հասկացաք, որ ավելի լավ կլինի՝ բեղերը բնական լինեն։ Դա նաև իմ կոնֆորտի համար է, որովհետև նկարահանման հրապարակում բեղերը երբեմն պոկվում են ու շեղում։ Մի փոքր անհարմար է իրական կյանքում։ Մարդիկ չեն ճանաչում կամ ասում են՝ մեծացել ես, ծերացել։ Սիթքոմում մեզ հենց դա էլ պետք էր․ շատ եմ աշխատել, ծերացել եմ:)»,- նշեց դերասանը։

Հերոսի կնոջը մարմնավորում է Կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեն։ Դերասանուհին, ով հազվադեպ է երևում հեռուստատեսությունում, նշեց, որ այս նախագիծն իրեն գրավել է պրոֆեսիոնալիզմով։ «Ես ոչ ոքի հետ խնդիր չունեմ, բայց TV-ներ չեմ սիրում։ Թատրոն եմ սիրում, քանի որ հանդիսատեսի էներգիան, շփումը միանգամից զգում ես։ Այս նախագիծն ինձ հետաքրքրեց իր աշխատակազմով, սցենարով, ոչ շաբլոն հումորներով։ Իհարկե, Հայկոյի հետ աշխատելու հնարավորությունն էլ ինձ շատ դուր եկավ։ Կերպարս զարգացող է, ամեն սերիայում կարողանում եմ նոր բաներ գտնել նրա մեջ։ Ազիզյանների ընտանիքում բոլորն իրարից շատ տարբեր են, բայց մենք շատ ենք սիրում իրար։ Բոլոր ընտանիքիների նման ենք՝ ներսում կա բացասականը, վիճում ենք իրար հետ, բայց պատերից այն կողմ միշտ պաշտպանում ենք իրար»,- ասաց դերասանուհին։

IMG_2795 copie copie

Ընտանիքի կրտսերին՝ Լևոնչիկին մարմնավորում է 11-ամյա Ստեփան Հովհաննիսյանը։ Նա նկարահանվել է նաև «Շարմ հոլդինգի» կարճամետրաժ ֆիլմերից մեկում, հաճախել է թատերական խմբակ։ «Լևոնը խելացի երեխա է։ Երևի տան ամենախելացին է:) Ամենաշատը եղբորն է սիրում։ Երբեմն հիմարություններ է անում, որ ջղայնացնում է մամային ու պապային, սակայն փակագծերը չեմ բացի, թե ինչ հիմարություններ»,- մեծավարի պատասխանեց փոքրիկ դերասանը։

Ազիզյանների ընտանիքում ամեն կերպ փորձում են տեղավորվել հարևան Ռշտունիները։ Ընտանիքի տիկնոջը մարմնավորող դերասանուհի Սաթենիկ Հազարյանը նշեց, որ հերոսուհին շատ ուժեղ կին է։ «Այս կինն այնքան ուժեղ է, որ որոշումներն ինքն է կայացնում։ Ամուսինը լրիվ իր ազդեցության տակ է։ Իրականում ոչ մի կապ չունի ինձ հետ, սակայն դերասանի համար հեշտ ու դժվար դերեր չկան»,- ասաց դերասանուհին, ով ևս առաջին անգամ է նկարահանվում սիթքոմում։ Նա նկատեց, որ մինչև հիմա ունեցել է առաջարկներ, որոնք մերժել է, այս անգամ իրեն գրավել է թիմի պրոֆեսիոնալիզմը․ «Լարվածություն բացարձակ չկա։ Դա շատ կարևոր է, քանի որ դերասանը նուրբ էակ է, կախված է նյարդերից, պետք է նկարահանման հրապարակում լարվածություն չլինի, որպեսզի դա չերևա կադրում»։

IMG_2737 copie copie

Դերասան Սուրեն Առուստամյանն էլ մարմնավորում է Գառնիկի խանութի կնամոլ աշխատակցին։ «Ինձ համար շատ հետաքրքիր էր այս կերպարը, որովհետև շատ տարբեր է մինչև հիմա խաղացածս կերպարներից։ Շատ հաճելի է նաև, որ իմ անմիջական խաղընկերը Հայկ Մարությանն է, քանի որ շատ եմ կարևորում նկարահանման հրապարակում խաղընկերոջից եկող էներգինա։ Կարծում եմ՝ նախագիծը կհետաքրքրի հեռուստադիտողներին, քանի որ թիմում աշխատող յուրաքանչյուրը գիտի իր անելիքը։ Ծիծաղաշարժ պահերը շատ-շատ են։ Սցենարը կարդալիս հումորներն արդեն ծիխաղելի են։ Դա նշանակում է, որ տեսարաններով շատ ավելի ծիծաղելի են լինելու»,- ասաց Սուրենը։

Ի դեպ, Հայկ Մարությանը չի թաքցնում, որ սիթքոմի գաղափարը հղացել է «Married... with Children» ամերիկյան նախագծից։ «Դա իմ երիտասարդության ամենասիրելի սիթքոմներից է։ Մինչ օրս հաճույքով նայում եմ, թեև բավականին հին է։ Ես և իմ թիմը շատ ուրախ ենք, որ կարող ենք ստանալ հայկական ընտանիքի որակյալ պատմություն։ Միշտ երազել եմ, որ մի օր կարողանանք դրա նման մի բան անել, սակայն պատմել հայ ընտանիքի մասին։ Թեև մոտիվներն այս սիթքոմից են, սցենարը նոր է գրված։ Չէինք կարող կրկնօրինակել սցենարը, նախ, որովհետև այնտեղ ամերիկյան ընտանիք էր, երկրորդ՝ 1980-ականների։ Խոսքը բոլորովին տարբեր իրականությունների մասին է, պարզապես միտքը, որ հայրը աշխատում է, բոլորը ծախսում են, մեզ շատ է ոգևորել»,- եզրափակեց դերասանը։

IMG_2735 copie copie

IMG_2752 copie copie

IMG_2759 copie copie

 

IMG_2762 copie copie IMG_2786 copie copie copie IMG_2923 copie copie


IMG_2797 copie copie

IMG_2819 copie copie

IMG_2822 copie copie

IMG_2824 copie copie

IMG_2860 copie copie

IMG_2867 copie copie

IMG_2872 copie copie

IMG_2909 copie copie

IMG_2917 copie copie


Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder