«Հրապարակ». Կառավարությունում նորեկների և հնաբնակների միջև կոնֆլիկտ է առաջացել
POLITICS«Մեր տեղեկություններով՝ կառավարությունում սկսված կրճատումների և կադրային փոփոխությունների հողի վրա նորեկների և հնաբնակների միջև կոնֆլիկտ է առաջացել։ Մի շարք գերատեսչություններում նորանշանակ ղեկավարները ցանկանում են իրենց մարդկանց բերել աշխատակազմ, համաձայնեցնում են դա վարչապետի հետ, սակայն վերջին պահին նախագահականից միջամտում են և «ստոպ» տալիս կադրային փոփոխությանը։ Կա հին, փորձառու պաշտոնյաների մի խումբ, որոնք ոչ միայն երկար են աշխատել, այլև մեծ դեր են խաղացել տվյալ հիմնարկի, ոլորտի, օրենսդրության կայացման գործում, գիտեն բոլոր նրբությունները և առաջիկայում էլ պետք կգան իշխանություններին, հետևաբար՝ նախարարները կարող են փոխվել, բայց նրանք՝ ոչ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



