Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


ՌԴ-ի վարկանիշը 17 տոկոսով անկում է գրանցել Հայաստանում. հարցում, որը սթափեցնող նշանակություն կարող են ունենալ Ռուսաստանի իշխանությունների համար. խմբագրական

INTERNATIONAL NEWS

Armlur.am-ը գրում է.

Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը նախօրեին հրապարակել է հարցում նախկին ԽՍՀՄ երկրներում Ռուսաստանի վարկանիշի վերաբերյալ: Ու թեեւ հատկապես ԵՏՄ անդամ բոլոր երկրներում էլ Ռուսաստանն առաջատար դիրքեր ունի, այդուամենայնիվ, ՀՀ-ի ցուցանիշները բավականին մտահոգել են ռուսաստանցի փորձագետներին: Բանն այն է, որ ըստ հարցման՝ Ղրղըզստանում, Տաջիկստանում, Բելառուսում եւ Ղազախստանում Ռուսաստանի վարկանիշը կազմում է 89-ից մինչեւ 81 տոկոս, իսկ, ահա, հայաստանցիների միայն 69 տոկոսն է Ռուսաստանը համարում դաշնակից եւ բարեկամ պետություն:

Մինչդեռ նախորդ տարիներին՝ 2015 թ-ին, այդ ցուցանիշը 86 տոկոս էր կազմում, իսկ 2014-ին՝ 87 տոկոս։ Ասել է թե՝ այս տարի ՌԴ-ի վարկանիշը ամբողջ 17 տոկոսով անկում է գրանցել Հայաստանում: Անշուշտ, ցանկացած հարցում արտացոլում է իրականության մի մասը, սակայն կոնկրետ այս դեպքում ներկայցված պատկերը բավականին համահունչ է հատկապես ապրիլյան պատերազմից հետո հայ հասարակության մեջ տիրող տրամադրություններին: Չմոռանանք նաեւ, որ հակառուսական տրամադրությունները բավականին խորացան «Սասնա ծռերի» գործողությունների, ինչպես նաեւ ազատագրված տարածքների հանձնման՝ ռուսական պարտադրանքի մասին հայտարարություններից հետո:

Հենց միան ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի՝ ապրիլյան պատերազմի օրերին Բաքվուն արած հայտարարությունը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու ցանկության մասին, արդեն իսկ կարող էր զգալի ազդեցություն ունենալ հակառուսական տրամադրությունների խորացման առումով: Եվ թեեւ ամիսներ անց՝ սեպտեմբերի 21-ի զորահանդեսում, ռուսական արտադրության «Իսկանդերները» որոշակիորեն վերականգնեցին Ռուսաստանի՝ որպես ՀՀ անվտանգության երաշխավոր-դաշնակցի ընկալումները, սակայն դա, փաստորեն, բավարար չեղավ նախկին վիճակին գալու համար: Մյուս կողմից էլ, ուշագրավ է, որ ըստ նույն հարցման՝ Հայաստանը բավականին լավ վարկանիշ ունի Ռուսաստանում:

Բարեկամ երկրների ցանկում Հայաստանը 35 տոկոսով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ ԵՏՄ անդամներից զիջելով Բելառուսին եւ Ղազախստանին: Նկատենք, որ այս առումով պատկերն ընդամենը մի քանի տարի առաջ շատ մտահոգիչ էր: Մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ Հայաստանում ամենամեծ անկումն է գրանցվել ԵՏՄ-ից ակնկալիքների եւ ՀՀ-ի՝ եվրասիական ինտեգրացիային աջակցության առումով: Անցած մեկ տարվա ընթացքում ամբողջ 10 տոկոսով այդ ցուցանիշը նվազել է, մինչդեռ, օրինակ, Բելառուսում, որի նախագահ Լուկաշենկոն անվերջ սպառնում է դուրս գալ ԵՏՄ-ից, անցած տարվա համեմատ աջակիցները 3 տոկոսով աճել են: Ամփոփելով՝ նկատենք, որ նման հարցումները սթափեցնող նշանակություն կարող են ունենալ սեփական անփոխարինելիության գիտակցությունը չափազանցության հասցրած Ռուսաստանի իշխանությունների համար: 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding