Շարմազանովը ՀՀ ԱԺ պատվիրակությունների համար գերակա է համարում Արցախի միջազգային ճանաչման խնդիրը
SOCIETYԱշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺփոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը, հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպմանը կողմերը կարեւորել են երկու հայկական խորհրդարանների միջեւ ակտիվ շփումների անհրաժեշտությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը նշել է, որ բոլոր հայ խորհրդարանականների աշխատանքի հիմքում ընկած է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը: «Բոլոր միջազգային հարթակներում մենք պետքէ առավել ակտիվ ներկայացնենք ԼՂ հիմնահարցի էությունը, արցախահայության ինքնորոշման իրավունքի < /b>ամբողջական իրացման անխուսափելիությունը, ինչպես նաեւ խստորեն դատապարտենք Ադրբեջանիապակառուցողական եւ հանցագործ քաղաքականությունը: Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ ՀՀ ԱԺխորհրդարանական պատվիրակություններն անելու են առավելագույնը՝ պաշտպանելու արցախահայությանարդար պայքարը բոլոր հարթակներում: Արցախի միջազգային ճանաչումը մեր գերակա խնդիրն է»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը:



