Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


«Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանման ամենաբարդ պահերը

LIFE

Blognews.am-ը գրում է.

Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված «Կյանք ու կռիվ» ֆիլմը երեկ ցուցադրվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, ինչին հաջորդեց ստեղծագործական թիմի հանդիպումը ուսանողների հետ: Ներկաներին ուրախացրեց այն լուրը, որ այժմ նկարահանվում է ֆիլմի երկրորդ մասը։ Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը նշեց, որ երկրորդ ֆիլմում դերասանական կազմը լրիվ այլ է լինելու։

Ներկայացնում ենք ստեղծագործական թիմի պատմությունները ամենաբարդ նկարահանումների մասին։

Մհեր Մկրտչյան - Ամենադժվարն այն տեսարանները նկարելն է, որտեղ կադրում 200-ից ավելի մարդ կա։ Դա ամենասարսափելին է, որովհետև համարյա հնարավոր չէ, որ կարողանաս կառավարել բոլորին և ստանալ այն, ինչ ուզում ես։ Դա ամենաշատ էներգիան է խլում։

Դավիթ Հակոբյան - Նկարահանումներից հետո մի բան իմացա, որը եթե նախապես իմանայի, չէի նկարվի։)  Հոգեբանորեն չէի կարող։ Չգիտեմ ով ռեժիսորին ասել էր, որ ես ժամանակին սրտի խնդիր եմ ունեցել, իրականում դա սուտ է, կինս է տարածել, որ ինձ արգելեն ծխելը։) Պարզվում է՝ բարկության տեսարանը նկարելու համար բակում շտապ օգնության մեքենա է կանգնած եղել, որովհետև իմ «սադիստ» ռեժիսորը պատրաստ էր նույնիսկ սրտի նոպայի գնով ստանալ այդ տեսարանը:) Ամեն դեպքում մարդասիրական քայլն արել էր՝ շտապ օգնությունը կանչել էր։)

Այդ տեսարանները կտոր-կտոր են նկարահանվում, սակայն փորձեցինք մի կադրով անել, որպեսզի ճշմարտությանը մոտենանք։ Թե ինչքան ենք մոտեցել, դուք դատեք։

Սամվել Թադևոսյան – Ինձ համար ամենադժվարն ամենապարզ տեսարանն է։ Օրինակ՝ պարզ խոսակցությունը կադրում՝ ինչպե՞ս ես, լա՞վ ես։ Քանի որ այստեղ կեղծելու հավանականությունը զրոյականի է հասցված։

Նաև՝ եկեղեցու տեսարանը ֆիլմային տարբերակում մի քիչ կրճատված է։ Դա բարդ տեսարան էր. պետք է խոսես, ու հանդիսատեսն էկրանից հավատա քեզ։ Այդ տեսարանը 2 անգամ ենք նկարել։  Իմ կարծիքով՝ երկրորդ օրն ավելի ստացված էր։ Կառանձնացնեմ նաև ընկերոջս դիակը տեսնելու տեսարանը։

Անի Խաչիկյան - Հուզական առումով ինձ համար ամենաբարդն այն կտորն էր, երբ իմանում եմ, որ հայրս մահացել է։ Դա նկարահանման առաջին օրն էր։ 5-6 դուբլ նկարել ենք այդ կտորը։ Մինչև հիմա չգիտեմ՝ ինչու այդքան կրկնվեց, բայց ես ամեն անգամ վերապրում էի այդ տեսարանը ու չգիտեմ ինչ աստիճանի զգում, որ ես պապա չունեմ։ Չէի հասկանում, թե ինչու ռեժիսորը չի ասում՝ «стоп, снято»: Այդ տեսարանը նկարահանելուց հետո իսկապես շատ վատ էի։

Իսկ տեսարանը կառուցելու, հասկանալու, կեղծ չլինելու առումով բարդ էր եկեղեցու տեսարանի վերջին կտորը։ Պետք էր ամեն ինչը հասկանալ, գնահատել, այդ իրականության մեջ մտնել, որպեսզի կեղծ չլիներ։

Հայկ Պետրոսյան - Հեռուստատեսային տարբերակում կլինի մի տեսարան, որը ֆիլմում չկար։ Լևոնը քեֆը լավ գալիս է Տիգրանի մոտ և ասում՝ չե՞ս ուզում հաշտվել էն մտքի հետ, որ Աննան իմ կինն է։ Ե՛վ ջղայնանում է, և՛ սիրտը բացում, ասում՝ սա մենակ քո կռիվը չէ, ես էլ եմ կռվում, զենք, դեղամիջոցներ եմ ուղարկում։ Այդ ընթացքում ներողություն է խնդրում ու բարիշում են։ 2 րոպեում շատ տարբեր էմոցիաներ են։ Ինձ թվում էր՝ չի ստացվի, բայց ստացվեց։ Պարոն Մկրտչյանը զարմանալի մի կարողություն ունի։ Նկարահանումից առաջ քեզ հետ խոսում է լրիվ ուրիշ բանի մասին, մեկ էլ դու հայտնվում ես էն տրամադրության  մեջ, որը պետք էր նկարահաման համար։

Էլեն Սարգսյան - Ինձ համար ամեանդժվարը Սամվել Թոփալյանի հետ պատկերասրահի տեսարանն էր։ Ռեժիսորը մի քիչ ջղային էր, ու մի քիչ երկար տևեց։ Վերջում, երևի ստացվեց։)

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris