Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչ պետք է իմանա դեռատի աղջիկը դաշտանի մասին

LIFE

Սեռական հասունացումը փոփոխությունների ժամանակաշրջան է։ «Առաջին դաշտանը» դեռահաս աղջիկների համար հասունացման շրջանում վճռորոշ իրադարձություն է։

ԱՌԱՋԻՆ դաշտանը դեռահաս աղջիկների համար սթրեսային շրջան է, որն ուղեկցվում է խառը զգացումներով։ Ինչպեսև սեռական հասունացման հետ կապված մյուս փոփոխությունները, առաջին դաշտանը կարող է ցնցել երեխային։ Շատ աղջիկներ վախի և անհանգստության զգացումներ են ունենում իրենց առաջին դաշտանի ժամանակ մեծ մասամբ սխալ ինֆորմացիայի կամ տեղեկությունների պակասի պատճառով։

Այն աղջիկները, որոնց նախապատրաստել են դաշտանին, հաճախ առաջին դաշտանային ցիկլի ժամանակ շատ չեն անհանգստանում։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աղջիկներից շատերը նախապատրաստված չեն դրան։ Մի հարցման ժամանակ, որն անցկացվել է 23 երկրներում, մասնակիցների մեկ երրորդը հայտնել է, որ իրենց չեն նախապատրաստել դաշտանին։ Անտեղյակ լինելով՝ աղջիկները չեն իմացել ինչ անեն, երբ սկսվել է դաշտանային առաջին ցիկլը։

Որոշ կանայք դեռահաս տարիքում շատ տհաճ զգացումներ են ունեցել, քանի որ ոչինչ չեն իմացել դաշտանի մասին։ Մի ուսումնասիրության ժամանակ կանայք իրենց առաջին դաշտանը նկարագրելիս օգտագործել են հետևյալ բառերը. «խուճապ», «էմոցիոնալ ցավ», «շփոթմունք», «վախ»։

Արյունը վախ է առաջացնում մարդկանց մեջ, քանի որ արյունահոսությունը սովորաբար կապված է ցավի կամ վնասվածքի հետ։ Ուստի դժվար չէ նկատել, որ երբ նախապես ճիշտ բացատրություն չի տրվում, ազգային մտածելակերպը, «առասպելները» և նույնիսկ տգիտությունը կարող են պատճառ լինել, որ դաշտանը համարվի կա՛մ հիվանդություն, կա՛մ վնասվածք, կա՛մ այնպիսի բան, որից պետք է ամաչել։

Քո աղջիկը պետք է իմանա, որ դաշտանի ժամանակ արյունահոսությունը նորմալ երևույթ է, որը պատահում է բոլոր առողջ աղջիկների հետ։ Որպես ծնող՝ դու կարող ես օգնել նրան ազատվել անհանգստությունից և վախից։ Ինչպե՞ս։

Ծնողների դերը

Դաշտանի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից, ինչպես օրինակ՝ դպրոցի ուսուցիչներից, առողջապահության բնագավառի աշխատողներից, տպագրված նյութերից և նույնիսկ ուսանելի տեսաֆիլմերից։ Շատ ծնողներ համարում են, որ այդ աղբյուրները արժեքավոր ինֆորմացիա են պարունակում դաշտանի ֆիզիոլոգիական գործընթացի, ինչպես նաև այդ ժամանակահատվածում անձնական հիգիենա պահպանելու մասին։ Այնուհանդերձ, աղջիկները գուցե ունենան հարցեր, որոնց պատասխանները այդ աղբյուրներում չկան։ Նույնիսկ եթե նրանք գիտեն, թե ինչպես վարվեն այդ ցիկլի ժամանակ, հաճախ չգիտեն, թե ինչպես կարելի է հաղթահարել դաշտանի հետ կապված տարբեր զգացումները։

Տատիկները, ավագ քույրերը և հատկապես մայրերը կարող են տալ լրացուցիչ տեղեկություններ և էմոցիոնալ աջակցություն, որի կարիքը դեռահաս աղջիկները ունեն։ Շատ հաճախ աղջիկները կարծում են, որ դաշտանի մասին տեղեկություններ ստանալու ամենավստահելի աղբյուրը իրենց մայրն է։

Իսկ ի՞նչ կարելի է ասել հայրերի մասին։ Աղջիկները դաշտանի վերաբերյալ ամաչում են խոսել իրենց հայրերի հետ։ Ոմանք ուզում են, որ իրենց հայրերը անուղղակի դեր խաղան՝ օգնելով և հասկանալով իրենց, մինչդեռ ուրիշներն էլ նախընտրում են, որ հայրերը ընդհանրապես չմիջամտեն այդ հարցին։

Շատ երկրներում անցյալ մի քանի տասնամյակների ընթացքում միայնակ հայրեր ունեցող ընտանիքների թիվն աճել է։* Ուստի ավելի ու ավելի մեծ թվով հայրեր պետք է սովորեն զրուցել այդ հարցի մասին իրենց աղջիկների հետ։ Նրանք պետք է իմանան դաշտանի հետ կապված հիմնական բաների, ինչպես նաև ֆիզիկական և էմոցիոնալ այլ փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունենում իրենց աղջիկների հետ։ Այս առումով գործնական խորհուրդ և օգնություն ստանալու համար հայրերը գուցե որոշեն խորհրդակցել իրենց մայրերի կամ քույրերի հետ։

Երբ սկսել զրույցը

Զարգացած երկրներում, ինչպես օրինակ՝ Միացյալ Նահանգներում, Հարավային Կորեայում և Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում դեռահաս աղջիկների դաշտանը սկսվում է սովորաբար 12–13 տարեկանում, թեև այն կարող է սկսվել նույնիսկ 8 կամ 16–17 տարեկանում։ Աֆրիկայի և Ասիայի որոշ մասերում այն սկսվում է ավելի բարձր տարիքում։ Օրինակ՝ Նիգերիայում դաշտանը սկսվելու միջին տարիքը 15–ն է։ Ժառանգական առանձնահատկությունները, սոցիալ–տնտեսական պայմանները, սնունդը, ֆիզիկական ակտիվությունը և աշխարհագրական դիրքը կարող են ազդել դաշտանի սկսվելու ժամանակի վրա։

Դաշտանի մասին լավ կլինի զրուցել նախքան առաջին ցիկլի սկսվելը։ Ուստի մարմնի փոփոխությունների և դաշտանի մասին հարկավոր է սկսել զրուցել վաղօրոք, թերևս երբ աղջիկդ ութ տարեկան է։ Գուցե մտածես, որ դեռ շատ շուտ է, բայց եթե աղջիկդ ութ կամ տասը տարեկան է, հավանական է, որ նրա մարմինը սկսում է փոփոխությունների ենթարկվել հորմոնների ազդեցության տակ։ Դու կնկատես, որ նրա արտաքինում փոփոխություններ են տեղի ունենում կապված սեռական հասունացման հետ, ինչպես օրինակ՝ կաթնագեղձերի մեծացում, ցայլքի և թևատակերի մազակալում։ Առաջին դաշտանից անմիջապես առաջ տեղի է ունենում քաշի և հասակի կտրուկ աճ։

Ինչպես սկսել զրույցը

Այն աղջիկները, որոնք գտնվում են առաջին դաշտանի նախաշեմին, հաճախ հետաքրքրվում են այն բանով, թե ինչ է իրենց սպասում։ Հավանաբար նրանք լսել են, թե ինչպես են աղջիկները դպրոցում խոսում այդ մասին և գուցե հարցեր ունեն, սակայն դժվարանում են ճիշտ բառեր գտնել այդ հարցերը տալու համար։ Հնարավոր է նրանք ամաչում են։

Նույնը տեղի է ունենում նաև ծնողների պարագայում։ Չնայած մայրերն են սովորաբար պատմում դաշտանի մասին, սակայն հաճախ նրանք կարծում են, որ լավ նախապատրաստված չեն և անհարմար են զգում խոսել այդ թեմայի շուրջ։ Միգուցե դու նույնպես նման զգացումներ ունես։ Ուրեմն ինչպե՞ս կարող ես դաշտանի մասին զրուցել աղջկադ հետ։

Դեռահաս աղջիկները, որոնք գտնվում են առաջին դաշտանի նախաշեմին, հաճախ պարզ ու կոնկրետ բացատրության կարիք ունեն։ Գուցե դա լինի այն մասին, թե որքան հաճախ է տեղի ունենում ցիկլը, որքան է տևում կամ ինչ չափով է արյունահոսում։ Ուստի երբ սկսում ես խոսել դաշտանի մասին, լավ կլինի կոնկրետ ու գործնական խորհուրդներ տաս, թե ինչպես վարվել այդ ժամանակ։ Բացի այդ, գուցե անհրաժեշտ լինի պատասխանել աղջկադ հետևյալ հարցերին՝ ինչպե՞ս է դա տեղի ունենում, կամ ես ի՞նչ կզգամ։

Ավելի ուշ գուցե ցանկանաս դաշտանի ֆիզիոլոգիական գործընթացի մասին մանրամասնություններ քննարկել նրա հետ։ Հաճախ կարող ես այդ մասին նյութեր ձեռք բերել առողջապահության բնագավառի աշխատողներից, գրադարաններից կամ գրախանութներից։ Այդպիսի տեղեկությունները կարող են օգտակար լինել մանրամասնություններ բացատրելիս։ Որոշ աղջիկներ նախընտրում են ինքնուրույն կարդալ այդ նյութերը։ Մյուսները ցանկանում են ծնողի հետ միասին կարդալ։

Զրույցը սկսելու համար հանգիստ վայր ընտրիր։ Սկսիր զրուցել հասունացման մասին։ Օրինակ՝ կարող ես ասել. «Շուտով քեզ հետ տեղի կունենա մի բան, որը տեղի է ունենում բոլոր աղջիկների հետ։ Գիտե՞ս, թե ինչ»։ Կամ մայրը կարող է իր անձնական օրինակը պատմել՝ ասելով. «Երբ ես քո տարիքին էի, սկսեցի մտածել, թե դաշտանը ինչ է։ Դպրոցում մենք դասընկերներով խոսում էինք այդ մասին։ Իսկ դուք խոսո՞ւմ եք»։ Պարզիր, թե նա ինչ գիտի դաշտանի մասին և շտկիր սխալ պատկերացումները։ Պատրաստ եղիր այն բանին, որ առաջին մի քանի զրույցների ժամանակ գուցե հիմնականում դու խոսես։

Քանի որ դու էլ ես կին և նույն անհանգստություններն ու մտահոգություններն ես ունեցել, կարող ես պատմել քո անձնական օրինակի մասին։ Պատմիր, թե ինչ ինֆորմացիայի կարիք ունեիր դու, ինչ էիր ուզում իմանալ, որ տեղեկությունները քեզ օգնեցին։ Ձգտիր հավասարակշռված ինֆորմացիա ներկայացնել դաշտանի դրական և բացասական կողմերի մասին։ Պատրաստ եղիր պատասխանել ցանկացած հարցի։

Շարունակիր զրուցել

Դաշտանի մասին պետք է զրուցել ոչ թե մեկ անգամ, այլ շարունակաբար։ Կարիք չկա առաջին զրույցի ընթացքում միանգամից պատմել բոլոր մանրամասնությունների մասին։ Դեռահաս աղջկան չափից շատ ինֆորմացիան կարող է ճնշել։ Երեխաները աստիճանաբար են սովորում։ Գուցե անհրաժեշտ լինի նույն բանը տարբեր առիթներով կրկնել։ Մեծանալու հետ մեկտեղ նրանք կարող են ավելի շատ տեղեկություններ ընկալել։

Պետք է նաև հաշվի առնել, որ պատանեկության տարիներին աղջկա տեսակետը դաշտանի վերաբերյալ անընդհատ փոխվում է։ Ժամանակի ընթացքում նրա մոտ առաջանում են նոր հարցեր։ Հետևաբար պետք է շարունակաբար խոսել նրա հետ և պատասխանել նրա հարցերին։ Խոսիր այն բաների մասին, որոնք համապատասխանում են նրա տարիքին և հասկանալի են նրա համար։

Նախաձեռնություն վերցրու

Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե աղջիկդ ցույց է տալիս, թե իրեն չի հետաքրքրում այդ թեման։ Հնարավոր է՝ նա չի ցանկանում խոսել անձնական հարցերի շուրջ։ Կամ թերևս նրան ժամանակ է անհրաժեշտ, որ կարողանա իր հարցերը ձևակերպել։ Նա գուցե նույնիսկ ասի, որ արդեն ամեն ինչ գիտի այդ մասին։

Միացյալ Նահանգներում վեցերորդ դասարանի աշակերտուհիների շրջանում անցկացված հարցման տվյալների համաձայն՝ աղջիկների մեծամասնությունը իրենց պատրաստված են համարում առաջին դաշտանին։ Սակայն հետագա հարցադրումները բացահայտեցին, որ նրանք լիարժեք տեղեկություններ չունեն, և որ ճշմարտություն են համարում այն սխալ տեղեկությունները, որոնք ընդունված են ազգային մտածելակերպում և «առասպելներում»։ Ուստի նույնիսկ եթե աղջիկդ ասում է, որ պատրաստ է դաշտանին, միևնույն է, դու պետք է զրուցես նրա հետ։

Որպես ծնող՝ դու ինքդ պետք է նախաձեռնություն վերցնես և շարունակաբար զրուցես դաշտանի մասին։ Իրականում դա քո ծնողական պարտականությունն է։ Անկախ այն բանից՝ նա գիտակցում է դա, թե ոչ՝ աղջիկդ քո օգնության կարիքն ունի։ Գուցե վհատվես կամ անհարմար զգաս, սակայն մի հանձնվիր։ Եղիր համբերատար։ Ժամանակի ընթացքում աղջիկդ անշուշտ կհասկանա, թե որքան արժեքավոր են եղել քո ջանքերը։

[Ծանոթագրություն]

Ճապոնիայում 2003 թ.–ին գրանցվեց միայնակ հայր ունեցող ընտանիքների բարձրագույն թիվը։ Միացյալ Նահանգներում միայնակ ծնող ունեցող ընտանիքների վեցից մեկը միայնակ հայրեր ունեցող ընտանիքներն են։

[Մեջբերում 11–րդ էջի վրա]

Զրուցիր այդ մասին նախքան առաջին դաշտանի սկսվելը

[Շրջանակ 13–րդ էջի վրա]

ԻՆՉՊԵՍ ԽՈՍԵՍ ԱՂՋԿԱԴ ՀԵՏ ԴԱՇՏԱՆԻ ՄԱՍԻՆ

❖ Պարզիր, թե նա ինչ գիտի այդ մասին։ Շտկիր սխալ պատկերացումները։ Հավաստիացիր, որ երկուսդ էլ ճիշտ տեղեկություններ ունեք։

❖ Պատմիր քո անձնական օրինակի մասին։ Պատմելով աղջկադ քո օրինակի մասին՝ կարող ես անհրաժեշտ էմոցիոնալ աջակցությունը տալ նրան։

❖ Տուր գործնական ինֆորմացիա։ Սովորաբար դեռահաս աղջիկները տալիս են հետևյալ հարցերը. «Ի՞նչ անեմ, եթե դաշտանը հանկարծ սկսվի դպրոցում։ Ի՞նչ պետք է օգտագործեմ։ Ինչպե՞ս օգտագործեմ»։

❖ Ասելիքդ պարզ ներկայացրու։ Խոսիր այն բաների մասին, որոնք համապատասխանում են նրա տարիքին և հասկանալի են նրա համար։

❖ Շարունակաբար զրուցիր։ Սկսիր զրուցել այդ մասին նախքան առաջին դաշտանի սկսվելը և եթե անհրաժեշտ է, շարունակիր զրույցները նույնիսկ դաշտանային ցիկլի սկսվելուց հետո։

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris