ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածուի ինքնաթիռը Նյու Յորքում դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտուց
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու հանրապետական սենատոր Մայք Փենսի ինքնաթիռը Նյու Յորքի օդանավակայանում դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից: Միջադեպի հետեւանքով ոչ չի տուժել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Օդանավում, որը մեկնել Էր Այովայից, գտնվում Էր 30 մարդ, այդ թվում՝ սենատորի դուստրն ու կինը: Լրատվամիջոցների հաղորդագրություններում նշվում Է, որ Այովայից մեկնումը Նյու Յորքի եղանակային պայմանների պատճառով հետաձգվել Էր երկու ժամով:
Նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել Է Փենսին եւ ասել, թե ուրախ Է, որ միջադեպի հետեւանքով տուժածներ չկան:
Ինքնաթիռի սեփականատերը, որով թռչում Էր Փենսը, մասնավոր ընկերություն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



