ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի խորհրդարանականներին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման ջանքերը
INTERNATIONAL NEWSԱշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի անդամներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանն անդրադարձ արվեց հայ-ֆրանսիական հարաբերո ւթյունների ամրապնդման նպատակով համատեղ ձեռնարկվող ջանքերին և իրականացվող ծրագրերին։ Այս համատեքստում շեշտվեց խորհրդարանականների կարևոր դերակատարությունը։
Նախարար Նալբանդյանը խորհրդարանականներին ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը ֆրանսիացի օրենսդիրներին տեղեկացրեց Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին։
Էդվարդ Նալբանդյանը և ֆրանսիացի խորհրդարանականներն անդրադարձան մի շարք արդիական տարածաշրջանային խնդիրների և դրանց հանգուցալուծման հնարավորություններին»։



