Ռուսաստանը կարդիականացնի հայկական տանկերը՝ հասցնելով սպորտային մակարդակի. «Իզվեստիա»
INTERNATIONAL NEWSՀայաստանն ու Ռուսաստանը Տ-72 հիմնական մարտական տանկերի արդիականացման մասշտաբային ծրագիր են սկսում: Տանկերը կհասցվեն մինչև Տ-72Բ4 մակարդակի, գրում է «Իզվեստիա»-ն:
Պարբերականը նշում է, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պլանավորում էր իր տանկերի արդիականցման համար պայմանագիր կնքել լեհական Bumar Łabędy ընկերության հետ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Իզվեստիա»-ին հայտնել է, որ տանկերի արդիականացման աշխատանքներն արդեն սկսվել են:
Նրա խոսքով՝ արդիականացվող մարտական մեքենաների թվի և աշխատանքների ավարտի ժամկետները դեռևս հայտնի չեն: Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հիմնական աշխատանքները կիրականացվեն Հայաստանում: Պարբարեկանը փորձել է նաև մեկնաբանություն ստանալ «Ուրալվագոնզավոդ» կորպորացիայից, որը Տ-72Բ4 տանկերի արտադրող է համարվում, սակայն կորպորացիան զերծ է մնացել մեկնաբանություններ տալուց:



