Տավուշի մարզի Պտղավան գյուղի այրված բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ դին
SOCIETYՏավուշի մարզի Պտղավան գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հոկտեմբերի 27-ին հրդեհ է բռնկվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ հրդեհ է բռնկվել Պտղավան գյուղի 4-րդ փողոցի, 2-րդ փակուղու, 2-րդ շենքի բնակարաններից մեկում, ինչպես նաև՝ պարզվել է, որ մինչ փրկարարների ժամանումը այրվել է հատակը՝ 5 քմ, մեկ սեղան և մեկ աթոռ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.46-ին, մարվել՝ 09.56-ին: Հրշեջ-փրկարարները հյուրասենյակի մահճակալին հայտնաբերել են բնակարանի սեփականատիրոջ՝ Է. Ա.-ի (1954 թ. ծնված) դին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



