Կերպարս ամբողջովին նման է իմ իրական տեսակին. Անդրանիկ Ղազարյանը` նոր դերի մասին
LIFELife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Անդրանիկ Ղազարյանը, ով բոլորովին վերջերս է վերադարձել բանակից ու արդեն նկարահանվում է «Կայարան» հեռուստասերիալում:
-Անդրանիկ, վերջերս եք վերադարձել բանակից, իսկ տղաները ծառայությունից հետոկարծես թե արժեհամակարգի փոփոխությամբ են վերադառնում, Ձեր մեջ եղա՞վ այդփոփոխությունը:
- Չեմ կարող բացառել ու ասել, որ փոփոխություններ չեմ նկատել իմ մեջ, բայց միեւնույն ժամանակ գիտակից տղան մնում է խելացի ու գիտակից:
-Կարոտ կա՞ բանակային կյանքի հանդեպ, ի՞նչ հիշողություններ ունեք այդ երկուտարիների հետ կապված:
- Իհարկե, հիշողություններ շատ կան, կարոտը եւս մեծ է: Ինձ շատ դուր եկավ բանակային կյանքը. Երեւի թե տղամարդու կյանքում ծառայության տարիները միակն են, որ ողջ կյանքում կհիշվեն, երբեք չեմ մոռացվի:
-Բանակային ընկերների հետ կապը շարունակվո՞ւմ է: Ասում են ընկերության գաղափարըբանակում այլ կերպ է ընկալվում:
- Այո, ընկերներ ունեմ ու համոզված եմ, որ նրանց հետ միշտ էլ լավ ընկերներ կմնանք: Ծառայության ընթացքում ձեռք բերած ընկերների 99 տոկոսը ողջ կյանքի համար են ընկերներ մնում:
-Նոր եք վերադարձել ու արդեն Ձեզ տեսնում ենք էկրաններին, ինչպե՞ս ստացաքառաջարկն ու ինչպե՞ս համաձայնեցիք:
- Մինչ բանակ գնալը տարբեր նախագծերում աշխատել եմ ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ ու այս անգամ էլ հրավերը ստացա իմ սիրելի Արշակյանից, ում ոչ մի հարցում մերժել չեմ կարող` հարգելով իրեն ու իր կատարած աշխատանքը:
-«Կայարան» հեռուստասերիալում մարմնավորում եք իսկական ու լավ ընկերոջ: Գո՞հ եքՁեզ վստահված կերպարից ու ի՞նչ նմանություններ ունեք նրա հետ:
- Կերպարս եւս Ելենա Արշակյանն է ընտրել, ով շատ լավ ծանոթ է իմ մարդ տեսակին: Թող չափազանցություն չթվա, բաց կերպարս ամբողջովին նման է իմ իրական տեսակին, կարծես ինքս ինձ եմ մարմնավորում:
-Բացի այս ֆիլմից էլ ի՞նչ առաջարկներ ու պլաններ ունեք առաջիկայի համար:
- Այս պահին ունեմ մի քանի ծրագրեր, բայց դեռ չեմ ցանկանա դրանց մասին բարձրաձայնել, աշխատանքներս հեռուստադիտողը շուտով կտեսնի:
-Անդրանիկ, երբ բանակում էիք, մեր հարցազրույցի ժամանակ նշել էիք, որ շատ եքկարոտում Քրիստինային` Ձեր ընկերուհուն, հետաքրքիր է` անձնական կյանքը մեկ այլհարթություն տեղափոխելու, օրինական հարաբերություններ ունենալու պլաններ չկա՞ն:
- Անձնական կյանքի մասին չէի ցանկանա խոսել. Աստծո կամոք` ամեն ինչ կլինի իր ժամանակին:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան



