Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Մոսկվայում ավարտվեց «Հայերը Ռուսաստանի մշակույթի և պատմության մեջ 18-20-րդ դարերում» գիտաժողովը

SOCIETY

 Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի հանդիսությունների սրահում հոկտեմբերի 26-ին մեկնարկեց «Հայերը Ռուսաստանի մշակույթի և պատմության մեջ 18-20-րդ դարերում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ողջույնի և օրհնության խոսքը ներկաներին փոխանցեց Տ.Գևորգ քահանա Վարդանյանը: Սրբազան հոր խոսքում, մասնավորապես ասվում էր, որ հայեր ը Ռուսաստանում բնակություն են հաստատել ոչ միայն պատմական ծանր իրադրության պատճառով, այլ նաև կայսեր Պետրոս Առաջինի և նրա գործի շարունակող Ելիզավետա Երկրորդի հայերի հանդեպ ունեցած բարեհաճ վերաբերմունքի արդյունքում: Բարձր գնահատելով հայ ժողովրդի արարող և գործունյա ոգին` կայսրերը լայն արտոնություններ են տվել հայերին, որպեսզի ընտանիքներով գան ու բնակվեն Ռուսաստանի նորաստեղծ քաղաքներում: Այս քաղաքականության շնորհիվ հայերը հաստատվեցին Դնեստրում և կառուցեցին Գրիգորիոպոլը, Դոնի Ռոստովում` Նոր Նախիջևանը, Արմավիրը, ծաղկացրին Աստրախանը, ոտեղ և 1717 թվականին հիմնադրվեց ռուսահայոց թեմը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից:

ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանն իր խոսքում կարևորեց գիտական միջոցառումների անցկացումը և նշեց, որ նման հանդիպումները ամրապնդում են երկու հավատակից ժողովուրդների փոխհարաբերությունները, եղբայրական կապն ու համագործակցությունը: «Ինձ, որպես դիվանագետի, հետաքրքրում է, թե ինչ հանգամանքներում, երբ և ինչ նպատակներով են հայերը տեղափոխվել Ռուսաստան: Այս հարցերի պատասխանները հիմնավորված տալիս են գիտաժողովի բանախոսները` զանց առնելով ամեն տեսակ պատմության աղճատումները»,- իր խոսքում ասաց դեսպանը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Մոսկվայի շրջանի Գլխավոր արխիվի ղեկավար Պյոտր Պետրովը:Մեզ հետ զրույցում բանախոսը նշեց, որ Գլխավոր արխիվում հայերին վերաբերող մեծաքանակ փաստաթղթեր չկան, սակայն, այն, ինչ ունեն, արժեքավոր տեղեկություն են պարունակում հատկապես Ռուսաստանի հայկական եկեղեցիների մասին և հրաշալի առիթ կարող են դառնալ դրանք հանրությանը ներկայացնելու և հայ մասնագետների հետ համագործակցելու համար:

Գիտաժողովի առաջին բանախոսը տեխնիկական գիտությունների թեկնածու Վահրամ Կարապետյանն էր:Անդրադառնալով Ռուսաստանում հայոց թեմի հիմնադրման 300-ամյակին, ինչպես նաև Իսրայել Օրու և Մինաս Վարդապետի գործունեությանը, բանախոսը նշեց, որ այս անձերի շնորհիվ են սերտացել  հայ-ռուսական հարաբերությունները և դրվել ռուսահայոց թեմի ստեղծման նախահիմքը:

ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի անդամ, իրավաբանական գիտությունների դոցենտ, պրոֆեսոր Ռաֆաիլ Զինուրովը ներկաներին ողջունեց հայերեն, ինչը հաճելիորեն զարմացրեց ամենքին:Բանախոսի թեման նվիրված էր Գարեգին Նժդեհի գործունեությանն ու հոգևոր ժառանգությանը:Ըստ բաշկիր մասնագետի` անգնահատելի է Նժդեհի ժառանգությունը հայագիտության ոլորտում: Հայաստանից և Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած յոթանասունից ավելի հայ և օտարազգի հայագետներ ու պատմաբաներ խոսեցին Ռուսաստանում հայերի հաստատման, կրթության, գիտության, ռազմական ոլորտնրում ունեցած ներդրման մասին, ներկայացրեցին Լազարյանների մշակութային ժառանգությունը, Լորիս Մելիքովի, Հովսեփ արքեպիսկոպոս Աղրությանի, Պավել Ֆլորենսկու ընտանիքի, Լևոն Օրբելու, Ավետ Տերտերյանի հայանպաստ գործունեությունը:Անդրադարձ եղավ նաև Ռուսաստանի հայ եկեղեցիների և հոգևոր առաջնորդների գործունեությանը` ընդհուպ մինչև Ալեքսի Առաջինի պատրիարքության շրջանը:Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի կարծիքով` գիտաժողովին մեծ թվով ռուս մասնագետների ներգրավումը կարևոր քայլ է, քանի որ վավերագիր փաստաթղթերի հիման վրա օտարները խ ոսում են Ռուսաստանում դեռևս 15-րդ դարից հայերի հաստատման և օգտաշատ գործունեության մասին:

Հոկտեմբերի 27-ին գիտաժողովը շարունակվեց Մոսկվայի մարզային Դումայի շենքում: Գիտաժողովի մասնակիցների համար համալիրի «Տապան» թանգարանում բացվել էր արխիվային նյութերի ցուցադրություն:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League