Ադրբեջանական կողմը փորձում է հետաձգել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը. Սերգեյ Մինասյան
SOCIETYԱդրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է հետաձգել Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացումից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Այն տպավորությունն է, որ ադրբեջանական կողմը խուսափում է կտրուկ հրաժարվել Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններից, սակայն փորձում է տեխնիկական, քաղաքական միջոցներով հետաձգել այդ գործընթացների իրականացումը: Սա նշանակում է, որ բուն բանակցային գործընթացը հեռու է առաջխաղացումից»,- նշեց նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությանը՝ Մինասյանը ասաց, որ այս անգամ քննարկվել է հակամարտող կողմերի վստահության մեխանիզմների ձեռք բերման հարցերը, հակամարտող կողմերի հետ առաջխաղացում փնտրելու հնարավորությունը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գրասենյակի ընդլայնման խնդիրը:
Ըստ քաղաքագետի՝ համանախագահներին պարզ է, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ հրաժարվում է վստահության մեխանիզմներից, սակայն նրանք ունենք սեփական առաքելությունը, որի նպատակն է ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն(Ֆրանսիա) հոկտեմբերի 23-25-ը այցելել են ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Համանախագահների այցինպատակն էր այս տարվա ապրիլին աննախադեպ բռնությունից հետո ստեղծված իրավիճակի քննար կումը, ինչպես նաևկողմերի դիրքորոշման ճշտումը:



