Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ն երկրին 30 մլն եվրո կհատկացնի բարեփոխումների համար
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը 30 մլն եվրոյի չափով դրամաշնորհ կհատկացնի Վրաստանին քաղաքացիական կառավարումը բարենորոգելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Պայմանագրի մանրամասնությունները հրապարակվելու են հոկտեմբեր ի 28-ին վարչապետի եւ ԵՄ-ի դեսպան Յանոշ Հերմանի համատեղ մամուլի ասուլիսում:
«Դա ընդգծում Է, թե Վրաստանի համար որքան կարեւոր Է կառավարման եվրոպական տիպի ինստիտուտի հիմնումը: Մենք պետք Է ջանքեր գործադրենք, որպեսզի ամբողջությամբ կատարենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի բոլոր պարտավորությունները, եւ Վրաստանն ունենա այնպիսի կառավարում, որը ենթադրում Է եվրոպական օրենսդրությունը»,-ասել Է Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



