Սեպտեմբերի վերջից Հալեպի արեւելյան մասում զոհվել է շուրջ 400 մարդ. ՄԱԿ
INTERNATIONAL NEWSՀալեպի արեւելյան մասում, որը վերահսկում են զինյալները, մեկ ամսից պակաս ժամանակահատվածում մարտական գործողությունների հետեւանքով զոհվել Է 400 մարդ, եւս 2 հազար հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ՛Բրայե նը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում:
Նա հայտնել Է, որ այս ամսին Հալեպի ռմբակոծումներն ամենաինտենսիվն են դարձել 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր: «Դա հանգեցրել Է սարսափազդու հումանիտար հետեւանքների: Այն ժամանակվանից, երբ նախորդ անգամ ես մեկ ամիս առաջ զեկույցով հանդես եկա Խորհրդում, Արեւելյան Հալեպում եւս 400 մարդ Է զոհվել եւ գրեթե 2 հազար հոգի վերքեր են ստացել, որոնցից շատերը երեխաներ են»,-ասել Է Օ՛Բրայենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



