Թուրքիայի արդարադատության նախարարը Գյուլենին վերադարձնելու հարցով բանակցել է ԱՄՆ գործընկերոջ հետ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Վաշինգտոնում թուրքական դեսպանատանը խոսել է Ֆեթուլլահ Գյուլենին հետ վերադարձնելու հարցով ԱՄՆ արդարադատության նախարար Լորետտա Լինչի հետ ունեցած հանդիպման մասին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալոթյունը:
Բոզդաղն ընդգծել է, որ իրենք ներկայացրել են զգալի քանակությամբ ապացույցներ, որոնց հիման վրա պետք է ձերբակալվի չափավոր իսլամական քարոզիչ Գյուլենը, ում թուրքական կողմը մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ: «Շատ հստակ ներկայացրել ենք, թե մեր երկրի համար ով է ահաբեկիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Թուրքիային մտահոգող հարցերն առաջին անգամ առաջին ձեռքից ներկայացվել են նախարարին»,- ասել է Բոզդաղը: Նա ընդգծել է, որ Գյուլենի վերադարձի հարցով իր մեկնումն ԱՄՆ ցույց է տալիս խնդրի կարևորության աստիճանը, քանի որ սա առաջին դեպքն է, երբ որևէ մեկին Թուրքիա վերադարձնելու պահանջով անձամբ նախարարն է բանակցում տվյալ երկրի հետ:
Արդարադատության նախարարն անընդունելի է համարել այն, որ Փենսիլվանիայից Գյուլենը շարունակում է ղեկավարել գյուլենականներին:
74-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահինօգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճանպետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելոÖ ‚ մեջ, որոնց մի մասիվերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի ևկառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:
Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն,միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:



