ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ուկրաինան լքել են ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Սիրիային նվիրված նիստը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ուկրաինան դեմարշի են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի հումանիտար իրադրությանը նվիրված նիստում: Չորս երկրների՝ ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցիչները լքել են դահլիճն այն պահին, երբ ելույթ Է ունեցել Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին, որը մերկացրել Է Արեւմուտքի երկակի ստանդարտները ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ Մոսկվային ու Դամասկոսին զրպարտելու ձգտումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտարարել Է դիվանագետը, արեւմտյան երկրները»թութակի պես կրկնում են այն գործողությունների վերաբերյալ սուտը, որոնք Սիրիայում իրականացնում Է սիրիական բանակը ռուս դաշնակիցների աջակցությամբ»:
Ջաաֆարին ներկաների ուշադրությունը հրավիրել Է միջազգային այն աջակցության վրա, որից օգտվում Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից Մոսուլի ազատագրման գործողությունը, եւ ընդգծել, որ Սիրիայի կառավարությունը ճիշտ նույն իրավունքն ունի ահաբեկիչներից ազատելու Հալեպը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը գործընկերների գործելակերպը որակել Է տարօրինակ եւ անտեղի:



