Օրվա բաղադրատոմս. Շոկոլադե կեքս
LIFELife.panorama.am-ը գրում է.
Բաղադրամասեր՝
200 գրամ մուգ շոկոլադ
125 գրամ կարագ
1 թեյի գդալ բուսայուղ
1 թեյի գդալ նարնջի քերած կեղև
50 մլ նարնջի հյութ
3 ձու
3 դեղնուց
180 գրամ շաքարի փոշի
75 գրամ ալյուր
Պատրաստման եղանակ՝
Շոկոլադն ու կարագը գոլորշու վրա հալեցնել։


Ավելացնել բուսայուղը, քերած կեղևը, նարնջի հյութը, վերցնել կրակից։

Ձուն ու դեղնուցը միախառնել, ավելացնել շաքարի փոշի, միախառնել շոկոլադի զանգվածի հետ։

Ավելացնել ալյուր։
.png)
Լցնել ջեռոցի կլոր ամանների մեջ, թխել 200 աստիճանով 7 րոպե։

Մատուցել շաքարի փոշիով ու նարնջի քերած կեղևով։
.png)
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



