Պանրով նախուտեստ չիպսերի մեջ
LIFEԲաղադրիչներ
- պանիր - 100 գր
- լոլիկ - 300 գր
- սխտոր - 2 պճեղ
- մայոնեզ - ըստ ճաշակի
- կանաչի - ըստ ճաշակի
- չիպս
- ձիթապտուղ կանաչ
- ձիթապտուղ սև
Պատրաստման եղանակ
- Լոլիկը մանր կտրատում ենք։ Եթե լոլիկը շատ հյութեղ է, անհրաժեշտ է հյութը քամել։
Կանաչին նույնպես մանր կտրատում ենք։
Պանիրը անցկացնում ենք մանր քերիչով։
- Ավելացնում ենք ճզմած սխտորը։
Այնուհետև ավելացնում ենք մայոնեզ և լավ խառնում։
Պատրաստված զանգվածը դնում ենք չիպսերի վրա։
- Զարդարում ենք կանաչ և սև ձիթապտուղներով։

Պանրով նախուտեստ պատրաստելիս որպեսզի չիպսերը ժամանակից շուտ չխոնավանան, խորհուրդ ենք տալիս միջուկը լցնել անմիջապես մատուցելուց առաջ կամ էլ կարող եք միջուկը լցնել ամանի մեջ, իսկ չիպսերը տեղադրել կողքերը։ Յուրաքանչյուրն իր ցանկությամբ կլցնի միջուկը չիպսի վրա:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



