Գնչուական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ունենալ փարթամ մազեր
LIFETert.am-ը գրում է.
Գնչուհիներն աչքի են ընկնում իրենց փարթամ, գեղեցիկ ու առողջ մազերով, որոնց գեղեցկությունը ցանկացած կնոջ մոտ ցանկություն է առաջացնում ունենալ նման «ճոխ» մազեր:
econet.ru-ն ներկայացրել է չորս լոսյոնների բաղադրատոմս, որոնց օգտագործման շնորհիվ հնարավոր է ունենալ գնչուհիների նման փարթամ ու գեղեցիկ վարսեր:
Լոսյոն 1-ին՝ «Մեղրային քսուք»
Վերցրեք 1 հատ ձու, խառնեք այն 1 թ/գ մեղրի ու 2 թ/գ ձիթայուղի հետ: Քսեք այն մազերի վրա, մի փոքր մերսեք մազարմատները, որից հետո գլուխը փաթաթեք սրբիչով ու 15 րոպե շարունակ տաքացրեք այն վարսահարդարով ու լվացեք:
Լոսյոն 2-րդ՝ «կոնյակային»
1 հատ ձվի դեղնուցը հարեք 2 ճ/գ կոնյակի հետ: Քսեք այն գլխամաշկին ու մերսեք: Լվացեք տաք ջրով: Կարող եք նաև լվանալուց հետո մազերը ողողել երիցուկի եփուկով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



