Վանաձորում 3.5 տարի կոմայի մեջ գտնվող ծննդկանի գործի վերաբացումը կախված է մի շարք հանգամանքներից
SOCIETYՀՀ առողջապահության նախարարության բժշկական մասնագիտական հանձնաժողովը չի ուսումնասիրել 3,5 տարի կոմայի մեջ գտնվող ծննդկան Լիլիթ Նալբանդյանի գործը, քանի որ նախկինում եղել են հանձնարարականներ նշված հանձնաժողովի քննության առարկա դարձնել միայն մահվան դեպքերով գործերը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«Նախկինում միայն մահվան դեպքերն էին արվում, հիմա ծայրահեղ ծանր դեպքերը ևս»,-հայտնեցին ԱՆ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ կոմայի մեջ գտնվող ծննդկանի անունը ևս կապվում է վանաձորցի մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի ծննդաբերությունն ընդունող բժիշկ Դավիթ Շահվերդյանի անվան հետ, և նախկինում քրեական գործ է եղել, որը կարճված է եղել, ԱՆ-ից հայտնեցին, որ հետաքննական մարմին չեն, որ նման վաղեմության դեպքերին անդրադառնան, եթե իրավապահները գտնեն, որ կա հանցակազմ։
Քննչական կոմիտեից Tert.am-ի հարցին ի պատասխան, դե այս դեպքը կարելի՞ է դիտել իբրև նոր հանգամանք, որով կարող է Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան փաստի առթիվ ընթացող նախաքննությունը լրացվել, հայտնեցին, որ նախ պետք է լինի մի շարք հարցերի պատասխաններ՝ եղե՞լ է բժշկական սխալ, եթե այո, ապա ո՞ւմ կողմից, որոնց կպատասխանեն մի շարք փորձաքննությունները:
Հիշեցնենք, որ առայժմ հայտնի է միայն, որ դիահերձման արդյունքներով՝ Հռիփսիմեն մահացել էր արյունահոսությունից։
Ամեն դեպքում հիշեցնենք, որ Քրեադատավարական օրենսգրքի համապատասխան հոդվածով քննիչը իրավասու չէ նոր ի հայտ եկած հանգամանքներով վարույթ վերաբացել, քանի որ դա վերահսկող դատախազի իրավասությունների շրջանակում է:



