Մեզ թվում է, թե տղամարդիկ զգացմունքներ չունեն, սակայն դա ամենևին էլ այդպես չէ
LIFEՏղամարդիկ զգացմունքներ չունե՞ն:
Մենք հաճախ ենք լսում, որ տղամարդիկ ի վիճակի չեն արտահայտել իրենց էմոցիաները, չեն կարողանում զգալ կնոջը և սիրել նրան:
Սակայն եթե տղամարդիկ զգացմունքներ չունենային, դուք երբեք չէիք իմանա, թե ինչ է նշանակում «ՍԵՐ»:
Ավելի ճիշտ կլինի ասել, որ տղամարդիկ չեն սիրում այնպես, ինչպես կանայք: Չեն սիրում այնպես, ինչպես կանայք կուզեին: Այո, դա ճիշտ է: Մենք ամբողջովին այլ իմաստ ենք տալիս այդ բառին: Եթե կնոջ համար սերը փոթորիկն և անհամար զգացմունքներն են, ապա տղամարդու համար այն տաք, ապահով տուն է, որտեղ պետք է մեծանա իր որդին:
Տղամարդիկ կանանց աջակցության կարիքն ունեն: Կանայք տղամարդկանց ավելի շատ ուժ են տալիս, քան դուք կարող եք պատկերացնել: Նրանք ցանկանում են կնոջ կյանքում միակը լինել և իրենց տուն միայն երջանկություն բերել: Երբեմն կանայք զայրանում են տղամարդկանց վրա, երբ նրանք չեն վարվում այնպես, ինչպես իրենք են վարվում:
Ես նրան մի անգամ ասացի. «Մի՛ պահանջիր ինձնից սիրել քեզ այնպես, ինչպես դու ես սիրում: Ես այդպես չեմ կարող» Տղամարդիկ աշխարհն այլ կերպ են զգում և, բնականաբար, նրանք չեն կարող զգալ այն ամենն, ինչ զգում են կանայք:
Ուստի տղամարդիկ կանանց նվիրում են էմոցիաներ, որոնք բխում են հենց իրենց որակներից:
Տղամարդն իր տեսակի սերն ունի: Այո՛, այն ուրիշ է և մի՛ քննադատեք նրան դրա համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



