«Ժամանակ». Ծառուկյանն այսօր կպատասխանի. Նրա վերադարձի ժամկետները հայտնի են
POLITICS«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այսօր Երեւանում մեկնարկող «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան եւ Իրան» միջազգային ցուցահանդեսի եւ «Երեւանյան բիզնես ֆորումի» ժամանակ, ըստ ամենայնի, կպատասխանի նաօրեին իր տան մոտ իր քաղաքականություն վերադարձը պահանջող ԲՀԿ-ականներին՝ վերադառնալո՞ւ է, թե ոչ:
Մեր տեղեկություններով, Ծառուկյանը վերադառնալու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել, ինչի մասին նա կակնարկի իր այսօրվա խոսքում, ինչը նշանակում է, որ նա չի բացառում, որ կվերադառնա քաղաքականություն:
Գագիկ Ծառուկյանը կուսակցությունը վերստին գլխավորելու վերաբերյալ կհայտարարի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպասվող շրջադարձային ներքաղաքական մի քանի իրադարձություններից հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



