Չավուշօղլուն խոսել է իրաքյան գործողություններին Թուրքիայի մասնակցության մասին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Իրաքում իրականացվող ռազմական գործողություններին թուրքական կողմի մասնակցության մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Եթե Թուրքիայի համար որևէ սպառնալիք առաջանա, ապա մենք բոլոր միջոցները կօգտագործենք, այդ թվում և ցամաքային գործողությունները: Եթե Իրաքի զարգացումները սպառնան Թուրքիայի անվտանգությանն ու կայունությանը, ինչպես Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման առաջացրած սպառնալիքը, եթե մեր համբերությունը սպառվի, կչեզոքացնենք այդ վտանգը` օգտագործելով մեր միջազգային իրավունքի հիման վրա մեր իրավունքներն ու ողջ ուժը»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ ներխուժումից հետո Իրաքը վերածվել է անկառավարելի երկրի:
Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողություններին մասնակցելու ցանկության և պատրաստակամության մասին: Իրաքյան իշխանությունները, սակայն, մշտապես մերժել են թուրքական կողմին` հայտարարելով, որ ի զորու են սեփական միջոցներով ազատագրել Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքը:



