Արքայական ընտանիքների ամենագրավիչ ներկայացուցիչները
PHOTOԻնչպիսի՞ տեսք ունեն ազնվական ընտանիքների սերունդները հիմա:Մենք այսօր ձեզ կներկայացնենք արքայական ընտանիքների ամենագրավիչ ներկայացուցիչներին:
-
Կառլ Ֆիլիպ – շվեդական արքայազն, Կառլ XVI Գուստավ արքայի և Սիլվիա թագուհու երկրորդ երեխան է և միակ որդին:

-
Շարլոտա Կազիրագի – լրագրող և գործարար Մոնակոյից, Մոնակոյի ութերորդ գահաժառանգը:

-
Ֆիլիպ VI – Իսպանիայի արքա, ով իր կառավարումն սկսել է 2014 թվականից:

-
Լետիցիա – Իսպանիայի թագուհի, Ֆիլիպ VI-ի կինը:

-
Արքայազն Հենրի – Ուելսի արքայազն Չարլզի և նրա վաղամեռիկ կին արքայադուստր Դիանայի կրտսեր որդին և Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի թոռը:

-
Դիանա, Ուելսի արքայադուստր – 1981 թվականից մինչև 1996 թվականը նա եղել է Ուելսի արքայազն Չարլզի կինը:

-
Արքայադուստր Ամիրա Ալ Թավիլ – Սաուդյան Արաբիայի արքայադուստր, սաուդյան արքայազն ալ-Վալիդի երրորդ կինը:

-
Ֆրեդերիկ – Դանիայի գահաժառանգ արքայազն, Մոնպեզայի կոմս, Դանիայի թագուհի Մարգրեթ II-ի և արքայազն Հենրիկի ավագ որդի:

-
Գրեյս Քելլի – ամերիկյան դերասանուհի, 1956 թվականից Մոնակոյի իշխան Ռենե III-ի կին, Մոնակոյի 10 իշխանուհի, ներկայիս իշխան Ալբեր II-ի մայր:

-
Մադլեն – Շվեդիայի արքա Կառլ XVI Գուստավի և թագուհի Սիլվիայի երկրորդ դուստրը:

-
Հուսսեին բին ալ-Աբդալլա – Հորդանանի Համիշական թագավորության գահաժառանգ, Աբդալ II-ի և թագուհի Ռանի Ալ-Աբդուլլայի որդի:

-
Քեթրին, Քեմբրիջի դքսուհի – Քեմբրիջի դուքս Ուիլյամի կինը

-
Արքայազն Լորենցո Բորգեզե – Ֆրանչեսկո Մարկո Լուիջի Կոստանցո Բորգեզե իշխանի որդի

-
Ռանիա Ալ-Աբդուլլա – Հորդանանի թագուհի, Աբդալլ II-ի կին

-
Արքայազն Ուիլիամ, Քեմբրիջի դուքս – Քեմբրիջի դուքս, Սթրաթհերի կոմս և Քարրիքֆերգյուսի բարոն, արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի ավագ որդի, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի թոռ: Մեծ Բրիտանիայի երկրորդ թագաժառանգ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը:



