Բրիտանական ինքնաթիռում տասնյակ մարդիկ են տուժել ծխահարումից
INTERNATIONAL NEWSBritish Airways բրիտանական ավիաընկերության օդանավում 25 մարդ Է տուժել ծխահարումից, այդ թվում՝ ուղեւորներ եւ բորտ-ուղեկցորդներ: Արտակարգ պատահարի պատճառով ինքնաթիռը հարկադրական վայրԷջք Է կատարել Կանադայի Վանկուվեր քաղաքում: Այդ մասին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների CBC կորպորացիան:
Միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 24-ի ուշ երեկոյան (տեղական ժամանակով): Օդանավը Սան Ֆրանցիսկոյից թռչում Էր Լոնդոն: Վանկուվերում վայրԷջքից հետո ինքնաթիռին են մոտեցել արտակարգ ծառայությունների ավտոմեքենաները: Տուժածները հոսպիտալացվել են:
Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



