6-ամյա չինուհին փող մուրալու հետ մեկտեղ չի մոռանում նաև կրթության մասին (լուսանկարներ)
LIFETert.am-ը գրում է.
Երեխաների մեծ մասի համար շաբաթ-կիրակին զվարճանալու օրերն են, սակայն նույնը չի կարելի ասել 6-ամյա չինուհի Ժի Հոնհոնի մասին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հանգստյան օրերին փոքրիկն իր հոր հետ դուրս է գալիս մարդաշատ փողոցներ ու մուրացկանությամբ զբաղվում:
Սակայն 6-ամյա աղջիկը չի մոռանում կրթության կարևորության մասին ու հաջողացնում է դասերը սովորել փողոցում գումար մուրալուն զուգահեռ:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Լինյի բնակավայրի փողոցներից մեկում արված լուսանկարներում երևում է` ինչպես է աղջիկը ցրտից պաշտպանվելու համար փաթաթվել ծածկոցով ու իր տնային առաջադրանքներն անում:
Առաջին դասարանի աշակերտուհին լրագրողի հետ զրույցում ասել է, որ ինքը տանել չի կարողանում հանգստյան օրերը, քանի որ ստիպված է հոր հետ փող մուրալ փողոցներում:
Ժիի խոսքով`նա սովորել շատ է սիրում ու անգամ սոցիալական ծանր վիճակը չի կարող խոչընդոտ հանդիսանալ կրթություն ստանալու հարցում:
Աղջկա ուսուցչուհին ևս հաստատել է, որ Ժին դասարանում ամենաբարձր առաջադիմություն ունեցող աշակերտներից է, որն ապրում է շատ կարիքավոր ընտանիքում:








