Ծանրորդ Արփինե Դալալյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
SPORTԾանրամարտի Հայաստանի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը նվաճեց բրոնզե մեդալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մալայզիայի Պինան քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում 69+ կգ քաշային կարգում Դալալյանը պոկում վարժությունում բարձրացրեց 93 կգ, իսկ հրում վարժությունում՝ 127 կգ և երկամարտի 220 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը՝ դառնալով բրոնզե մեդալակիր:
Նախօրեին պատանիների 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարեն Ավագյանը պոկում վարժությունում բարձրացրեց 145 կգ, իսկ հրում վարժությունում՝ 173 կգ և երկամարտի 318 կգ արդյունքով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



