Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


Աջափնյակ վարչական շրջանի նվերը Շուշիի փոքրիկներին

SOCIETY

Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության շրջանակում շարունակվում է ակտիվ փոխգործակցությունը մայրաքաղաքի վարչական շրջանների և Արցախի շրջանների և համայնքների միջև: Այդ համատեքստում մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի և Շուշիի շրջանի վարչակազմի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում իրականություն է դարձել ևս մեկ ծրագիր: Օրեր առաջ Շուշիի Պռոշյան փողոցում հանդիսավորությամբ բացվել է մանկական խաղահրապարակ: Հադիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ինչպես նաև Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը, շուշեցիներ և բազմաթիվ հյուրեր:

Միջոցառման շրջանակում ներկաներին նախ ողջունել են փոքրիկ շուշեցիները՝ ազգագրական-հայրենասիրական երգ-երաժշտությամբ և կատարումներով, որին հաջորդել է խաղահրապարակի հանդիսավոր բացումը: Այն կատարել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանն ու Շուշիի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը: Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մեսրոպ քահանան էլ մատուցել է օրհնության կարգ: 
Խաղահրապարակի բացման առթիվ ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանն իր գոհունակությունն է հայտնել իրականացված աշխատանքերի համար և բոլոր շուշեցիների երախտիքի խոսքն է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Ընդամենը երեք ամիս առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց համատեղ հաշվետու ժողով, որտեղ Արցախի վարչակազմի և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները ներկայացրեցին երկուստեք համագործակցության շրջանակում մինչ այդ կատարված աշխատանքների հաշվետվությունը: Երևանի քաղաքապետը, այնուամենայնիվ, հանձնարարեց ավելի խոշոր ու տեսանելի ծրագրեր իրականացնել, ինչը կլինի մնայուն: Արդեն կարող ենք ասել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը գործնական ընթացք է ստացել, ինչի արդյունքում Շուշիում կառուցվեց այս մանկական խաղահրապարակը: Եվ սա, անշուշտ, մեր համագործակցության ամրապնդման խոսուն վկայությունն է», - նշել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը՝ հավելելով, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ խաղահրապարակը պետք է կառուցվեր համատեղ միջոցներով, սական Երևանի քաղաքապետի հանձնարարականով այն կառուցվել է բացառապես երևանյան կողմի հատկացրած միջոցներով:
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանն էլ իր խոսքում նշել է, որ այս խաղահրապարակի կառուցումով, ըստ էության, հիմք է դրվել 2013 թվականից ձևավորված համագործակցության գործնական փուլին:
«Այս տարվա ամռանը Արցախ կատարած պաշտոնական այցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից եղավ հստակ հանձնարարական, որ այսուհետ երկկողմ բոլոր ծրագրերը լինեն ավելի մասշտաբային, առարկայական ու տեսանելի: Արդյունքում գրեթե երկու ամսվա ընթացքում կառուցվեց և փոքրիկ շուշեցիներին հանձնվեց մանկական այս խաղահրապարակը: Համոզված եղեք, որ ծրագրերը լինելու են շարունակական և իրենց կարևոր նպաստն են բերելու Երևանի ու Արցախի քաղաքների միջև առկա սերտ համագործակցության առավել ամրապնդմանը», - ընդգծել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO