Լեդի Գագայի խարդախ քայլը ձայնասկավառակների խանութում
PHOTOԼեդի Գագան անում է ամն ինչ, որ իր նոր ալբոմը առաջին տեղում լինի: Այս փոքրիկ տեսանյությում Գրեմմիի արժանացած երգչուհին ձայնասկավառակների խանութում իր Joanne ալբոմը տեղադրում է այլ ձայնասկավառակների առջև:
30-ամյա Գագան ծպտված էր սև լայն գլխարկով և արևային ակնոցներով, սակայն նրա երկար գեղեցիկ վարսերը մատնում էին նրան:

Տեսանյութում Գագան, տեսախցիկին նայելով, մատով փակում է շուրթերը, որպեսզի ոչ ոք «չմատնի» իր «խարդախ» քայլը:

Սակայն երգչուհին անդադար ծիծաղում էր՝ իր ալբոմով այլ երգիչ-երգչուհիների ալբոմները ծածկելով:

Այս տեսանյութը հրապարակվել է Թվիթերում՝ Գագայի բրազիլացի երկրպագուի կողմից: Ըստ Billboard-ի՝ Գագայի Joanne ալբոմը 200 այլ ալբոմների մեջ առաջին տեղն է զբաղեցնում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



