Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ֆինանսների նախարարը Հայաստանի համար կարևորում է Իրանի կայուն տնտեսական աճը

SOCIETY

 ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Սեյեդ Քազեմ Սաջջադին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի պարտակա նությունները ստանձնելուց հետո սա առաջին հանդիպումն էր, որի շրջանակում քննարկվեցին երկու երկրների ֆինանսական համակարգերի արդիականացման, առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորությունները: Նախարար Վարդան Արամյանը մեկ անգամ եւս ընդգծեց երկու ժողովուրդների միջև գոյություն  ունեցող  տնտեսական հարաբերությունների ավանդույթը՝ շեշտելով, որ տնտեսական գործակցության ներկա պատկերը բնավ չի արտահայտում հայ-իրանական տնտեսվարողների ներուժն ու հնարավորությունները: «Երկկողմանի ներդրումները չնչին են. Իրանից Հայաստան ցուցանիշը  3 միլիոն դոլար է, Հյաստանից Իրան՝ 250 հազար դոլար, ինչն էլ փաստում է, որ մենք բավական մեծ  անելիք ունենք այստեղ եւ կարող ենք շեշտակի բարձրացնել այս ցուցանիշը՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների դարավոր առեւտրային ներուժը» :

Նախարարը վստահություն հայտնեց, որ հայ-իրանական առեւտրաշրջանառությունը հնարավոր է մեծացնել մեգանախագծերի մշակման եւ իրագործման արդյունքում, ինչը նախկինում հնարավոր չի եղել մեր հարեւան երկրի նկատմամբ կիրառվող տնտեսական սանկցիաների պատճառով.«Մեր հարեւանի վրա տնտեսական սանկցիաները ազդում են նաև մեզ վրա, եւ մենք  այս մասին մշտապես ահազանգել ենք մեր եվրոպացի գործընկրներին: Հիմա ունենք նոր իրականություն, ուրախ ենք, որ Իրանը կարգավորում է իր տնտեսական հարաբերությունները այլ երկրների հետ, եւ վստահ եմ, որ համատեղ կարող ենք  հասնել ավելի մեծ ցուցանիշների» :

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադն  իր հերթին շնորհավորեց  Վարդան Արամյանին նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով, ապա նշեց, որ մեկ տարի առաջ հանդիպել է նախորդ նախարարի հետ եւ քանի որ  այս ընթացքում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, ինքը կցանկանար տեղեկանալ նախարարության ենթակայության տակ գտնվող ներկա գործառույթներին, մաքսային եւ բանկային հատույթի փոփոխություններին: Դեսպանը մասնավորապես հետաքրքված էր ապահովագրության ոլորտում համագործակցության ընդլայնմամբ, «Մելլաթ» բանկի նոր մասնաճյուղերի բացման հեռանկարով, ին չպես նաեւ միջազգային ֆինանսական հարթակներում  փոխադարձ համագործակցությամբ:

Նախարար Արամյանը հակադարձել է, որ Հայաստանը մշտապես սատարել է իրանական նախագծերին միջազգային ֆինանսական հարթակներում.« Եթե Իրանում տնտեսական աճը բարձր լինի, անուղղակիորեն այն կազդի նաեւ Հայաստանի տնտեսական աճի վրա: Հետեւաբար, Հայաստանին ձեռնտու է հարեւան երկրի կայուն տնտեսական աճը», - նշել է նախարարը :

Զրուցակիցները համաձայնել են, որ պետք չէ սահմանափակվել ներկա ցուցանիշներով, անհրաժեշտ է ավելի շատ աշխատել եւ լրացնել բացերը՝ վերոնշյալ դաշտը կարգավորելու նպատակով, խթանել երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների առավել արդյուանվետ աշխատանքը: Մեգանախագծերի շրջանակում նախարար Արամյանը նշեց, որ այժմ գործում է  հիմնականում մեկը՝ էներգետիկ պրոեկտը, մինչդեռ կա ընդլայնման հեռանկար այլ ոլորտնրում եւս. օրինակ՝ հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը կամ սպանդանոցների կառուցումն ու գյուղատնտեսական, արդյունաբերական ենթակառուցվաքծները, որոնք կարելի է զարգացնել պետություն-մասնավոր հատված ներդրումների շնորհիվ:

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO