Հանրահայտ ուսուցիչ Սքոթ Թորնբըրին դասախոսություններով հանդես կգա հայ ուսուցիչների համար
SOCIETYԲրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ ուսուցիչների վերապատրաստման 2016 թվականի ծրագրի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի Սքոթ Թորնբըրիին, ով ուսուցիչներ վերապատրաստող անվանի և հանրաճանաչ մասնագետ է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Բրիտանական խորհրդի պաշտոնական կայքից, Սքոթ Թորնբըրին նոյեմբերի 18-20-ը զրույցներ և վերապատրաստման սեսիաներ է վարելու Հայաստանում ան գլերեն դասավանդողների համար:
Անգլերեն դասավանդողները և ուսուցիչները կարող են մասնակցել նրա հինգ դասախոսությանը և ծանոթանալ ոլորտում առկա վերջին նորարարություններին, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները և կիսել իրենց փորձառությունը:
Բոլոր սեսիաները բաց են շահագրգիռ ուսուցիչների ու մանկավարժների համար: Միջոցառման մուտքն ազատ է:
Սքոթ Թորնբըրին ուսուցիչ է և ուսուցիչներ վերապատրաստող, ով ունի Ռիդինիգի համալսարանի մագիստրոսի կոչում ևշուրջ 30 տարվա փորձ՝ անգլերենի դասավանդման ոլորտում: Ներկայումս նա TESOL մագիստրոսական ծրագրիուսումնական ծրագրի համակարգողն է Նյու-Յորքի Նյու Սքուլ համալսարանում: Մինչյդ նա զբաղվել էդասավանդմամբ և ուսուցիչների վերապատրաստմամբ Եգիպտոսում, ՄԹ-ում, Իսպանիայում (որտեղ հիմա բնակվում է)ու իր ծննդավայր Նոր Զելանդիայում:



