Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Արմպրոդէքսպո»-ում ներկայացվեց «Արմենպրեսի» և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի նոր նախագիծը

SOCIETY

«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի շրջանակում ներկայացված էր «Արﬔնպրես» լրատվական գործակալության եւ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացրած լուսանկարչական նախագիծը: 18 լուսանկարներ, 18 յուրօրինակ ճակատագրեր: Յուրաքանչյուր լուսանկար պատմում է հայաստանյան մարզերի տարբեր գյուղերում ապրող բնակիչների, իրենց առօրյա աշխատանքով ապրող ու նվիրված գյուղացիների մասին:

18 լուսանկարներ, 18 յուրօրինակ ճակատագրեր: Յուրաքանչյուր լուսանկար պատմում է  հայաստանյան մարզերի տարբեր գյուղերում ապրող բնակիչների, իրենց առօրյա աշխատանքով ապրող ու նվիրված գյուղացիների մասին:

Նախագծի շրջանակում հրատարակվել է լուսանկարների կատալոգ, որի միջոցով հնարավոր է ծանոթանալ լուսանկարներին, ինչպես նաեւ հերոսների համառոտ պատմություններին: Կատալոգում նաեւ ներառված է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի գործադիր  տնօրեն Հակոբ Անդրեասյանի խոսքը, որում մասնավորապես ասված է.

«Մեր հիմնական նպատակն ու ցանկությունն այն է, որ մեր գործընկեր-հաճախորդներն ավելի շատ հաջողություններ ունենան: Մենք հպարտանում ենք մեր գործընկերների անգամ ամենափոքր ձեռքբերումներով, մնում ենք նրանց կողքին բոլոր փորձությունների ժամանակ, եւ դա է պատճառը, որ գյուղացին «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը համարում է իրենը»:

Իսկ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն էլ շեշտել է, որ լուսանկարների ներկայացվող շարքում մարդիկ են, ովքեր կարող էին երբեք չհայտնվել լրատվական գործակալությունների ժապավեններում, մարդիկ, ովքեր հաճախ իրենք էլ չեն հասցնում հետեւել օրվա լուրերին, սակայն այդ հանգամանքը բնավ չի նվազեցնում այն հսկայական ներդրումը, որ նրանք ու նրանց նման հազարավորները բերում են իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով: «Իհարկե, թվում է՝ լրատվության տեմպի արագացումը ավելի քիչ հնարավորություններ է թողնում թեմային համակողմանի անդրադառնալու համար. այս առումով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հետ իրականացված ծրագիրը սպասված ու կարեւոր է: Այն ուշադրություն է բեւեռում անկախության հերոսներից մեկի՝ հայ գյուղացու վրա»:

Լուսանկարների հեղինակը «Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանն է, ով, շրջելով մարզից մարզ, եւս մեկ անգամ համոզվել է, թե ինչ յուրահատուկ է Հայաստանը:

«Այնպիսի վայրերում եմ եղել, որտեղ ամեն օր չես լինում, չես կարողանում տեսնել այդ չքնաղ տեսարանները, իսկ հերոսներից ամեն մեկը յուրովի հետաքրքիր է իր ճակատագրով, իր դերով»,-մեզ հետ զրույցում ասաց լուսանկարիչը:

Լուսանկարիչը մեծ ոգեւորությամբ էր խոսում նախագծի հերոսների մասին: Պատմեց Լոռու մարզի Միխայլովկա գյուղից երկու եղբայրներ՝ Արամի եւ Արմենի մասին, ովքեր իրենց նպատակասլացության եւ աշխատասիրության շնորհիվ կարողացել են անտառում հավաքված մանուշակներ վաճառելուց հասնել մինչեւ վարդի ջերմոց հիմնելը:

Եղբայրները  մանուշակ էին հավաքում եւ տոն օրերին գնում Երեւանում վաճառում մի կերպ ընտանիքի հոգսը թեթեւացնելու համար, հետո որոշում են թրաշուշանի սերմեր հավաքել: 2009 թվականին ռիսկային թվացող այդ գործը հաջողությամբ է պսակվում, սերմերն իրացվում են, իսկ արդեն 2013 թվականին համագյուղացու հետ բացում են առաջին ջերմոցը: Որոշ ժամանակ անց սակայն կրկին վաճառում են մասնաբաժինը եւ վաստակած գումարը ներդնում վարդերի աճեցման նոր գործում, որի իրականացման հարցում իր աջակցությունն է ցուցաբերում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն:

Ջերմոցային տնտեսությունից ստացված եկամուտներն այսօր բավականացնում են  եղբայրներին հոգալ ընտանեկան ծախսերը: Նրանք մտադիր են եւս մեկ ջերմոց կառուցել:

Մխիթար Խաչատրյանն նշեց, որ նման աշխատանքն ունի իր նրբություններն ու դժվարությունները, եւ պետք է կարողանալ լուսանկարների միջոցով ճշգրտորեն ներկայացնել մարդկանց եւ միջավայրը:

«Ամեն անգամ հանդիպում եմ ուրիշ տեսակի մարդու: Հենց այդ տեսակն է պետք դարձնել լուսանկար: Պետք է կարողանալ համատեղել եւ ցույց տալ թե՛ այդ մարդու տնտեսությունն ու աշխատանքը, եւ՛ թե նրա մարդ տեսակը» ,-եզրափակեց Մխիթար Խաչատրյանը:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League