«Լենդ Ռովերն» ընկել է Սեւանա լիճը
SOCIETYՍեպտեմբերի 8-ին, ժամը 03.50-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեւան-Գավառ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում` Չկալովկա գյուղի մոտակայքում, «Լենդ Ռովեր» մակնիշի (վարորդ` 1989 թ. ծնված Վ. Մ.) 48 TV 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել Սեւանա լիճը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Մ.-ը տեղափոխվել է Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ջրափրկարարները լճից դուրս են բերել ավտոմեքենան:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



