Վաղ Հելոուին. Մըրայա Քերին նախապես տոնել է այն երեխաների եւ նախկին ամուսնու հետ
LIFEՀելոուինին դեռ ժամանակ կա, բայց Մըրայա Քերին առաջ է ընկել եւ Լոս Անջելեսում երեկույթ կազմակերպել:

Հայտնի չէ, թե 46-ամյա երգչուհին ինչու է որոշել այդքան վաղ տոնել Հելոուինը, փոխարենը հայտնի է, որ երեկույթին մասնակցել են արտիստուհու երեխաները եւ, ուշադրություն, նախկին ամուսին Նիք Քենոնը:

Երգչուհու ընտանիքը «Մարիո» հայտնի տեսախաղի կերպարների հագուստով է եղել:

Երեկույթին Քերին ներկայացել է սեքսուալ դեւի տեսքով, երկվորյակ երեխաներից Մոնրոն՝ արքայադստեր կերպարով, Մորոկկանը՝ Մարիոյի կոստյումով, իսկ նրանց հայրը՝ Լուիջիի հագուստով:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



