Ի՞նչ է տեղի ունենում մեր ստամոքսի հետ, երբ մենք նիհարում ենք. արդյո՞ք այն նույնպես փոքրանում է
LIFEBlognews.am-ը գրում է.
Ի՞նչ է տեղի ունենում մեր ստամոքսի հետ, երբ մենք նիհարում ենք: Արդյո՞ք այն նույնպես փոքրանում է:
Բժշկական գիտությունների դոկտոր գաստրոէնտերոլոգ Maged Rizk-ը բացատրում է, որ իրականում` ոչ:
Երբ մենք սնունդ ենք ընդունում, ստամոքսի մկանները թուլանում են, թույլ տալով այն մեծանալ ու տեղավորել ավելի մեծ քանակի սնունդ: Այդպիսով ստամոքսը կարող է մեծանալ իր` մինչ սնունդը ընդունելը եղած չափից ուղիղ 5 անգամ ավելի: (հետո նորից ետ գալ իր չափին` «առաձգական հատկության» շնորհիվ):
Որոշ ուսումնասիրություններ վկայում են, որ մեր ստամոքսի պատերի և նրանց շուրջ գտնվող նեյրոնները վերահսկում են այս թուլացման գործընթացը:
Նիհարելուց հետո այս վերահսկողության պատճառով ստամոքսը կորցնում է իր նախնական «առաձգականությունը»:
Ստամոքսի մեծանալ կամ փոքրանալու զգացողությունը կապված է նաև հորմոնների փոփոխության հետ, իսկ ավելի հստակ` քաղցի և հագեցածության գրելին և լեպտին հորմոնների աշխատանքից:
Ըստ սրանց աշխատանքի կարելի է ունենալ նման զգացողություն, որ ստամոքսը ասենք փոքրացել է և ավելի քիչ է սննդի պահանջը, որն իրակաում ստամոքսի չափսերի հետ կապ չունի:



