Միհրան Հարությունյանը ցուցադրել է վիրահատված ձեռքը (ֆոտո)
PHOTOՕլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Գերմանիայում վիրահատության ենթարկվելուց հետո արդեն ուղեւորվել է տուն: 27-ամյա ըմբիշը հրապարակել է վիրահատված ձեռքի լուսանկարը:
«Վիրահատությունն անցյալում է եւ այսօր մեր առաջին հաղթանակն է: Վիրակապ եւ մենք մեկնում ենք տուն: P.S. ամեն ինչի համար փառք Աստծուն»,- ֆեյսբուքյան էջումգրել է ըմբիշը:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանի ոտքի ջիլը տեղադրել են ձեռքին: Նրա վերականգնման համար կպահանջվի նվազագույնը 6 ամիս: Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հարությունյանը հանդես էր եկել վնասվածքով։ Ռիո-2016-ի եզրափակիչում նա խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Ըմբիշն այդ վնասվածքը ստացել էր դեռ 2015-ին Բաքվում կայացած Եվրոպական խաղերից առաջ:


1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



