Հրանուշ Հակոբյանը լրագրողներին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիանությամբ աշխատելու կոչ է անում
SOCIETYՍտեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում հոկտեմբերի 23-ին աշխատանքն ավարտել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը։
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովի մասնակիցներին ուղղված խոսքւմ նշել է. «Արցախը սոսկ ռազմական տարածք չէ. այն առաջին հերթին հայրենիք է, ուր ապրում է մի հերոսական ժողովուրդ: Այս երկիրը պետք է ապրի, օրեցօր զարգանա ու հզորանա, ունենալով հզոր տնտեսություն: Մենք բոլորս պետք է առաջնորդվենք այս նշանաբանով` «Արցախն իր պատմական հայրենիքում պետք է ազատ ու անկախ ապրի»: Մենք պետք է շատ ակտիվ լինենք. պիտի շարունակենք գրել Արցախի հերոս պաշտպանների, ապրիլյան պատերազմի ընթացքում թշնամու կողմից կատարված ոճ րագործությունների մասին, վերլուծենք մեր բացթողումները, ընդգծենք մեր հաջողությունները: Հայաստանի ուժեղացման գրավականը տնտեսության զարգացումն և հզորացումն է: Դուք` լրագրողներդ, պետք է խոսեք, գրեք այդ մասին, ներկայացնեք դրանք, նպաստեք, ոգևորեք, ուժ տաք բոլոր նրանց, ովքեր, գալով Հայաստան, ներդրում են անում` ի նպաստ հայրենիքի բարօրության: Հայաստանի զարգացումը պետք է դառնա Սփյուռքի մեր գործընկերների մտքի, գրչի, ոգու կարևոր նպատակը»:



