Yerevan, 08.November.2025,
00
:
00
BREAKING


10 տարօրինակ փաստ, որոնք կփոխեն աշխարհի հանդեպ ունեցած պատկերացումներդ

PHOTO

Entertrain.1in.am-ը գրում է.

Հաճախ մենք իրերն ու երևույթները մակերեսայնորեն ենք դիտարկում՝ կանգ չառնելով ու մի պահ ամեն ինչին խորությամբ չնայելով։

Ինչևէ, սրա հետևանքով մենք շատ երևույթներից ոչ միայն անտեղյակ ենք մնում, այլև միաչափ մտածողություն ենք ձեռք բերում, ինչն այնքան էլ լավ չէ։

Ստորև ներկայացվող տարօրինակ փաստերը կօգնեն փոքր-ինչ շտկել այդ խնդիրը՝ թույլ տալով աշխարհին բոլորովին այլ տեսանկյունից նայել։

10 20-րդ դարում ռադիումն օգտագործվել է սպառողական բազմաթիվ ապրանքների բաղադրության մեջ։

radium-products

20-րդ դարում ռադիոակտիվ այս նյութը լայնորեն կիրառվում էր բազմաթիվ սպառողական ապրանքների բաղադրության մեջ։ Համարվում էր, որ ռադիումն այնպիսի հատկություններ ուներ, որոնք խթանում էին առողջությունն ու լավ տեսք հաղորդում, ինչը ստիպում էր սպառողներին գնել բոլոր այն ապրանքները, որոնց բաղադրության մեջ կարելի էր գտնել այս տարրը։ Ռադիում կարելի էր գտնել այնպիսի արտադրանքների մեջ, ինչպիսին էին շպարի պարագաները և դեղորայքը։ Գոյություն ուներ նույնիսկ հանքային ջուր, որը շամպայնի նման պղպջակներ ուներ և գովազդվում էր որպես բուժիչ հատկություններ ունեցող ջուր այնպիսի հիվանդությունների համար, ինչպիսիք էին ռևմատիզմը, շաքարախտը, իշիասն ու բազմաթիվ այլ հիվանդություններ։ Արտադրվում էին նաև ռադիում պարունակող գոտիներ, միջադիրներ ու պահպանակներ։

9 Սառցե դարաշրջանի՝ ժամանակակից Բրիտանիայի տարածքում ապրող մարդիկ մարդկային գանգերի բաժակներ էին օգտագործում։

skull-bowl

Բրիտանիայի տարածքում քարանձավներում պեղումների արդյունքում հայտնաբերված գանգ-բաժակների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Բրիտանիայի տարածքում սկսել են մարդկանց գանգի բաժակներ օգտագործել դեռ Սառցե դարաշրջանից, երբ մարդիկ մահացածների մարմինները խեղում էին՝ դրանք տարբեր նպատակներով օգտագործելու համար։ Գանգ-բաժակները ստեղծելու համար նրանք հեռացնում էին դիմային ոսկորներն ու ոսկորը մաքրում փափուկ հյուսվածքներից։

Մարդկանց գանգերից բաժակներ օգտագործվում էին նաև սկյութներն ու վիկինգները։

8 Ադամ Ռեյները պատմության միակ մարդն է, ով իր կյանքի ընթացքում թե՛ գաճաճ, թե՛ հսկա է եղել։

desktop-1421939095

Ադամ Ռեյները ծնվել է 1899թ-ին։ 19 տարեկանում նա ընդամենը 122.55 սմ էր։ «Գաճաճությունը» նրան թույլ տվեց խուսափել զինվորական ծառայությունից՝ չափազանց ցածրահասակ լինելու պատճառով։ 21 տարեկանում Ռեյները հանկարծակի սկսեց անհավանական արագությամբ հասակ առնել՝ հասնելով 218 սմ-ի։ Հասակ առնելու հետ միասին նրա մոտ կմախքի թեքվածք էր առաջանում։ Նրա մոտ արագ հասակ առնելու այս խանգարումը վերագրվեց ակրոմեգալիայի, ինչևէ, Ռեյների դեպքում հասակ առնելու խանգարման պատճառն ուղեղի մաղասային գեղձի ուռուցքն էր, որը նպաստում էր աճի հորմոնի զարգացմանը, ինչի արդյունքում նրա մոտ զարգացան հսկայական ձեռքեր, ոտքեր ինչպես նաև ընգծված ճակատ, դունչ, հաստ շուրթեր ու լայն դասավորված ատամներ։

Նա վիրահատության ենթարկվեց՝ հույս ունենալով բուժվել խանգարումից, ինչևէ, դա որևէ ազդեցություն չթողեց։ Նա շարունակում էր աճել, իսկ նրա ողնաշարային թեքվածությունն էլ ավելի էր բարդանում։ Նա մահացավ 1950թ․-ին։ Այդ ժամանակ նա արդեն 234 սմ հասակ ուներ։

7 Մահացած մարդկանց մարմինն ունակ է փշաքաղվել։

zost-teloto-buzzfeed-02

Ապշեցուցիչ է, սակայն մահացած մարդկանց մարմինը կարող է փշաքաղվել։ Մահանալուց հետո մարմնի մկանները մի շարք փոփոխությունների են ենթարկվում, որոնցից մեկը դրանց սեղմվելն ու ձգվելն է։ Մազային պարկիկները՝ ֆոլիկուլները, նույնպես ունեն այս ազդեցությունը, և երբ մազային այդ պարկիկները ձգվում կամ սեղմվում են, մաշկը փշաքաղվում է։ Գրանցվել են նաև դեպքեր, երբ մահացածների մարմնի մազերը շարունակել են աճել։

6 Կինը կարող է հղիանալ, երբ արդեն իսկ հղի է։

11403489_999403993437772_7510387929686532374_n

Սուպերֆետացիան կամ վերասաղմանավորումը կրկնակի հղիության երևույթն է, չնայած այն չափազանց հազվադեպ հանդիպող երևույթ է։ Այն առաջանում է միայն, երբ հղիության ժամանակ կնոջ մոտ ձվաբջիջը հայտնվում է արգանդային պատի մեջ՝ պատրաստ լինելով բեղմնավորման։ Ինչպես նշվեց, սա հազվադեպ հանդիպող երևույթ է, քանի որ հորմոնային փոփոխությունները կանխում են կնոջ մոտ ձվաբջջի սաղմնավորման առաջացումը՝ հաստացնելով արգանդի պատերն ու թույլ չտալով, որ երկրորդ էմբրիոնը կպչի արգանդի պատին։

Մինչ այժմ վերասաղմնավորման ընդամենը 10 դեպք է գրանցվել բժշկության մեջ։

5 Լուսավոր սպիտակ կետերը, որ տեսնում ես երկնքին նայելիս, արյան սպիտակ բջիջներն են։

giphy

Երկնքին նայելիս աչքերի առաջ հայտնվող փոքրիկ վառ սպիտակ կետերը տեսնելու երևույթն անվանում են «կապույտ դաշտի էնտոպտիկ ֆենոմեն» կամ «Շիրերի ֆենոմեն»։ Դրանք տեսանելի են ընդամենը մի վայրկյան կամ ավելի քիչ։ Այս կետերն աչքի ցանցաթաղանթի առաջնային հատվածի մազանոթներում արյան սպիտակ գնդիկների տեղաշարժի արդյունքն են։ Արյան կարմիր գնդիկները կլանում են կապույտ լույսը, մինչդեռ սպիտակ գնդիկները դա չեն անում՝ արյան «սյան» մեջ բացատներ թողնելով, ինչի արդյունքում մենք վառ սպիտակ կետիկներ ենք տեսնում։

4 Որոշ ուռուցքներ մազեր, ատամներ ու ոսկորներ են պարունակում իրենց մեջ։

teratoma

Այսպիսի ուռուցքները կոչվում են տերատոմա և պարունակում են հյուսվածքների և օրգանների մասնիկներ։

Բժիշկները ոչ միայն մազեր, ատամներ ու ոսկորներ են հայտնաբերել սրանց մեջ, այլև մատներ և նույնիսկ մասնակի ձևավորված մարդկային մարմիններ։ Սրանք բնածին արատներ են համարվում և չափազանց հազվադեպ են հանդիպում՝ որոշ դեպքերում ի հայտ գալով կյանքի ավելի ուշ փուլում։

3 Վիրուսները կարող են վիրուսներով վարակվել։

virus-can-get-virus

Գիտնականները «մամավիրուս» կոչվող հսկայական վիրուս են հայտնաբերել, որը հետազոտելու ընթացքում նրանք մեկ այլ՝ ավելի փոքր վիրուս են հայտնաբերել՝ դրան կպած, որի ազդեցությամբ մամավիրուսը սկսել է աննորմալ ձևով աճել, միևնույն ժամանակ դրա ազդեցությամբ կանգնել է մամավիրուսի բազմանալու կարողությունը։ Իսկ փոքր վիրուսը բակտերիաներին թիրախավորող վիրուսների դասին է պատկանում, որը բակտերիոֆագ է կոչվում։

2 Հսկայական տարանտուլաները փոքրիկ գորտեր են պահում որպես տնային կենդանիներ։ Տարանտուլան պաշտպանում է գորտերին գիշատիչներից, իսկ գորտն իր հերթին ուտում է միջատներին, որոնք կարող են վնասել տարանտուլայի ձվերը։

tarantulas-keep-tiny-frogs-as-pets

Հսկայական տարանտուլան ու փոքրիկ գորտը միմյանց հետ փոխշահավետ հարաբերությունների մեջ են, այն դեպքում, երբ սարդի այս տեսակը կարող էր հեշտությամբ ուտել այս գորտին։ Գորտի այս տեսակը՝ «Chiasmocleis ventrimaculata»-ը, սնվում է միջատներով, որոնք հավաքվում են տարանտուլայի որսի մնացորդների վրա, միաժամանակ գորտերը պաշտպանված են մնում այնպիսի գիշատիչներից, ինչպիսին օձերն են։ Իսկ սարդն իր հերթին օգուտ է քաղում գորտի ներկայությունից, որն ուտում է մրջյուններին, որոնք սարդի ձվերի վրա հարձակվող հիմնական «գիշատիչներն» են։

1 Օմարի ուղեղը դրա կոկորդում է, նյարդային համակարգը՝ փորի հատվածում, ատամները՝ ստամոքսում, և երիկամները՝ գլխում։

lobster

Այն նաև օգտագործում է իր վերջույթները՝ լսելու համար և թաթերը՝ համը զգալու համար։

AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives