Քսուք՝ երակների վարիկոզային լայնացումը բուժելու համար
LIFEԵրբեմն նույնիսկ հասանելի ու էժանագին բաղադրիչներից պատրաստված ամենապարզ միջոցները կարող են թանկարժեք դեղամիջոցներին համարժեք ազդեցություն ունենալ: Իհարկե սա չի նշանակում, որ կարելի է չխորհրդակցել բժշկի հետ կամ հաշվի չառնել նրա խորհուրդները, սակայն ոչ շատ ծանր դեպքերում ավագ սերնդից մնացած բաղադրատոմսերը նույնպես կարող են շատ արդյունավետ լինել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քսուք, որը կօգնի բուժել երակների վարիկոզային լայնացումը:
Քսուքի պատրաստման համար անհրաժեշտ է հալած խոզի ճարպ, հալվեի (алоэ) հյութ, մեղր, բալասանային լինիմենտ (ըստ Վիշնևսկու), իխտիոլային քսուք, տնտեսական հեղուկ օճառ և սոխի հյութ: Հարկավոր է բոլոր բաղադրիչներից մեկական գդալ լցնել փոքրիկ կաթսայի մեջ, այնուհետև, պարբերաբար խառնելով, տաքացնել, մինչև եռման ջերմաստիճանի հասնելը, բայց չեռացնել:
Սառելուց հետո քսուքը քսել ոտքերին, փաթաթել մաքուր կտորով և վիրակապել (ոչ շատ ձիգ): Վիրակապը թողնել ամբողջ օրը և նույնիսկ գիշերը, իսկ առավոտյան փոխել այն: Երբ քսուքը վերջանա, երակներն ամբոջությամբ բուժված կլինեն:
Նյութի աղբյուրը՝ znaxyar.ru



