Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


Մեզ դեռ շատ աշխատանք է սպասվում, որպեսզի ԵԱՏՄ-ի բովանդակությունը հագեցվի մեր ժողովրդի համար զգալի գործերով. ՀՀ Նախագահ

POLITICS

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 7-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` մասնավորապես անդրադառնալով ռազմավարական գործընկեր երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերին, նախանշել հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, այդ համատեքստում անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին:

ՌԴ Նախագահը ողջունել է գործընկերոջը և շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար.

«Հարգելի Սերժ Ազատի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Մենք Ձեզ հետ, իսկապես, պարբերաբար հանդիպում ենք՝ և՛ հեռախոսով ենք խոսում, և՛ տարբեր համաժողովների ժամանակ ենք հանդիպում, և՛ ամեն անգամ, փաստացիորեն ամեն անգամ, անցկացնում ենք երկկողմ հանդիպումներ, և, ինչպես հիմա՝ մամուլի ներկայությամբ կամ առանց նրա: Բայց այնուամենայնիվ, մենք միշտ քննարկելու բան ունենք։ Ես նկատի ունեմ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, նկատի ունեմ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը, ինչպես նաև լիարժեք մասնակցությու նը մեր մեկ այլ ինտեգրացիոն կառույցին՝ ՀԱՊԿ-ին:

Կցանկանայի այս առումով Ձեզ հետ մի շարք հարցեր քննարկել։ Հաճելի է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը: Համեմատած 2013 թվականի հետ, անցած տարի զգալիորեն աճել է մեր ապրանքաշրջանառությունը, բայց, ցավոք, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տեղի է ունեցել փոփոխություն դեպի նվազում: Մենք այսօր այդ մասին ևս կխոսենք: Այդտեղ կան որոշակի նրբություններ, որոնց ես դեռևս չունեմ պատասխաններ: Մենք պատրաստ ենք Ձեզ հետ քննարկել այդ հարցերը: Շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում: Բարի գալուստ»,- Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Փոխադարձաբար շնորհակալություն հայտնելով ՌԴ Նախագահին հանդիպման հրավերի համար՝ Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ, իրականում, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած և մշտապես հարստացվում է նոր նախաձեռնություններով: 

«Մեր պարբերական հանդիպումները թույլ են տալիս ամփոփել նախկին պայմանավորվածությունները և արձագանքել ծագած հարցերին: Վերջին անգամ մենք Ձեզ հետ մանրամասն քննարկեցինք մեր օրակարգը Երևանում, երբ Դուք մասնակցում էիք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, և կարծիքներ փոխանակեցինք Մոսկվայում՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ և, իհարկե՝ Ուֆայում:

Այդ ժամանակահատվածում Հայաստանի համար մի շարք կարևոր հարցեր են լուծվել, և միանգամից ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Պերմյակովի քրեական գործը հայկական արդարադատությանը հանձնելու համար: Շատ շնորհակալ եմ Ձեզ: Այսօր էներգետիկայի նախարարության հետ համաձայնագիր ստորագրեցինք, որը թույլ կտա գազի գինը 25 ԱՄՆ դոլարով նվազեցնել՝ հասցնելով մինչև 165 դոլարի: Ստորագրվել է Հայաստանին 200 միլիոն ԱՄՆ արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագիր, և դա թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը:

Ստորագրվել է համաձայնագիր, արդեն ուժի մեջ է մտել, և Հայկական ատոմակայանում սկսվել են արդիականացման աշխատանքները: Իհարկե, մեր հարաբերություններում նոր իրողության սկիզբ է դրել Եվրասիական տնտեսական միության գործունեությունը և, իհարկե, մեզ դեռ շատ աշխատանք է սպասվում, որպեսզի այդ ինտեգրացիոն միավորման բովանդակությունը հագեցվի մեր ժողովրդի համար զգալի գործերով: Մենք, իհարկե, պատրաստ ենք նման աշխատանքի, և շահագրգռված ենք ապրանքի, կապիտալի, ծառայությունների ու աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների հնարավորինս արագ կյանքի կոչման գործում:

Մեզ համար դա, իհարկե, շատ կարևոր է: Եվ այս համատեքստում, Վլադիմիր Վլադիմիրի, իհարկե, Հայաստանի համար առանցքային է մնում էներգակիրների սակագնի հարցը։ Այս ճգնաժամային իրավիճակում արտարժույթի կուրսի տատանումները պարզապես շատ բացասական են անդրադառնում սակագների վրա, և ես լիահույս եմ, որ մենք նոր լուծումներ կգտնենք՝ լավ լուծումներ։

Վլադիմիր Վլադիմիրի, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, անձամբ Ձեզ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ ջանքերի համար։ Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։ Ադրբեջանական կողմը բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։

Վերջում ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ շատ դինամիկ զարգանում են հումանիտար ոլորտի մեր հարաբերությունները։ Երևանում վերջերս բացվել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը։ Շուտով իր գործունեությունը կսկսի ռուսական գիմնազիան, և բառացիորեն մի քանի շաբաթից մենք Երևանում կանցկացնենք Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովը։ Կարծում եմ, որ այդ ամենը ևս կօգնի բարելավել մեր հարաբերությունները, և, իհարկե, ուզում եմ նշել, որ լավ է աշխատում միջկառավարական հանձնաժողովը։

Շատ շնորհակալ եմ»,- ՌԴ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR