Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանն ու Արցախը հստակեցրել են ռազմական համագործակցության հարցերը

SOCIETY

Հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխհամագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-22-ը աշխատանքային այցով ՊԲ են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ՝ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկօրյա աշխատանքային այցի ընթացքում հստակեցվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ընթացիկ և առաջիկա խնդիրները, ճշգրտվել են այն հիմնական անելիքները, որոնք անհրաժեշտ են հակառակորդի ագրեսիվ նկրտումները սանձելու և զսպման ու հակազդման մեխանիզմներն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հոկտեմբերի 21-ի  կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախանշվել են պաշտպանական ոլորտում իրականացվելիք հետագա աշխատանքների կարևորագույն ուղղությունները:

Այնուհետև Արցախի և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարները այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինհոսպիտալ, ծանոթացել բուժսպասարկման պայմաններին, շփվել հոսպիտալի բուժանձնակազմի և առողջական տարբեր խնդիրներով այստեղ գտնվող զինծառայողների հետ: Բանակի խորացված հրամանատարական կետում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը անդրադարձել է այն հիմնական գործընթացներին, որոնք իրականացվել և շարունակում են իրականացվել Արցախի Հանրապետության պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ, ներկայացրել այն հինական գործողությունները, որոնք կյանքի կկոչվեն հակառակորդի հավանական ագրեսիայի ծավալման դեպքում:

Հայկական երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները եղել են նաև առաջնագծում, ծանոթացել կատարված ինժեներական աշխատանքներին, ղեկավարման համակարգի, նորագույն տեխնիկական միջոցների ներդրման և զսպման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված ծավալուն գործընթացներին, շփվել դիրքապահ զինծառայողների հետ, որոնցից առավել աչքի ընկածները նաև խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից: Այցելության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչը ԼՂՀ ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ եղել են նաև ՊԲ «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում, հետևել այստեղ իրականացվող պարապմունքների ընթացքին, որից հետո կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում հանդիպումներ են ունեցել և ճաշել են անձնակազմի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին բարեխիղճ ծառայության համար և ներկայացրել այն նոր մոտեցումները, որոնք ընկած կլինեն հայկական զինված ուժերի հետագա զարգացման հիմքում: Աշխատանքային այցի ավարտին Վիգեն Սարգսյանը, Մովսես Հակոբյանը և Միքայել Հարությունյանը հարգնքի տուրք են մատուցել Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank