Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


Աղջիկների 7 թերություն, որ վանում է տղաներին

LIFE

Blognews.am-ը գրում է.

1. Աղջիկների մեծամասնությունը պարապուրդի է մատնված

Խոսքը ոչ թե անգործության կամ ալարկոտության մասին է: Ո՛չ: Ավելին ասեմ՝ աղջիկները աննկարագրելի ակտիվ ու ջանասեր են, երբ խոսքը գնում է ինչ-որ մի հարուստ տղայի կպցնելու մասին: Այ այստեղ նրանք իսկապես անխնա աշխատասեր են: Խոսքը նրա մասին է, որ աղջիկները  չեն սիրում կարել, ասեղնագործել, նկարել, կարդալ հետաքրքիր գրքեր, սպորտով զբաղվել, հետաքրքիր բացիկներ հավաքել, հոբբի ունենալ, հասարակական գործունեությամբ զբաղվել, այսինքն՝ բացի սեփական դիմահարդարումից, հեռախոսից ու զգեստապահարանից՝ էլի ինչ-որ մի բանի վրա ուշադրություն դարձնել: Չէ՞ որ սեփական սիրելի «ես»-ից բացի՝ աշխարհում էլի գեղեցիկ ու զարմանալի բաներ կան: Ցավոք, շատ աղջիկներ միայն այն ժամանակ են ձևացնում, թե իբր  հետաքրքրասեր են, գլուխ են հանում ֆուտբոլից, բոքսից, գրքերից, արվեստից և այլն, երբ կոնկրետ տղամարդ գրավելու նպատակ են ունենում: Իսկ երբ նպատակն իրագործված է, բոլոր այս կեղծ հետաքրքրությունները հօդս են ցնդում:

2. Աղջիկներին  չի հերիքում թեթևությունը

Տղամարդիկ շփումների մեջ թեթև են: Նրանք կարող են վիճել, բարկանալ, բարձր տոնով խոսել, իսկ մեկ ժամ հետո մոռանալ այդ մասին ու  շարունակել անկաշկանդ շփումն առանց հիշաչարության: Աղջիկները, սակայն, այս հարցում անտանելի են իրենց պահում: Նրանք կարող են նեղացած մնալ ամիսներ շարունակ, շփումների մեջ անընդհատ հիշեցնել վիրավորված լինելու մասին, նեղացած երեխայի նման պահել իրենց ու անընդհատ մտածել կատարվածի շուրջ: Իհարկե, բոլոր աղջիկները չեն այսպիսին, նրանց մեջ էլ կան շփման մեջ թեթև, անկաշկանդ մարդիկ, սակայն այդ ամենը տևում է մինչև առաջին ժամադրությունը: Դրանից հետո բոլորը նույնն են դառնում: Չնայած հուսահատվել պետք չէ, բացառություններ էլ են լինում:

3. Հարաբերությունների մեջ գտնվող աղջիկները սիրում են իրենց «հավատարիմ շնիկի» կարգավիճակում պահել

Խոսքը բնավ կարևոր հարցերի շուրջ խորհրդակցելու, տեղեկացնելու մասին չէ: Ես խոսում եմ այն աղջիկների մասին, ովքեր սիրելիին հաճոյանալու համար ամեն քայլից առաջ կարող են զանգել ու իբր թե «տեղյակ պահել» նրան՝ այսպիսով ապացուցելով իրենց նվիրված ու հավատարիմ լինելը: Օրինակ՝ որքան տհաճ է տղամարդու համար, երբ 10 րոպեն մեկ ընկերուհին զանգում է նրան ու հայտնում՝ ես լոգանք ընդունեցի, ես իջնում եմ հաց առնելու, ես որոշել եմ մազերս ներկել, ես բարձրանում եմ մի հարկ վերևի հարևանի տուն և այլն…

4. Աղջիկները սիրում են մի բան անել, իսկ հետո կատարվածի մեջ տղաներին մեղադրել

Այսպիսով նրանք իրենց վրայից հանում են սեփական արարքների համար պատասխանատվությունը՝  իբրև թե վստահելով սիրելիին: Խոսքը երկու իրար սիրող մարդկանց միջև մտերմության մասին է: Հավատացեք՝ քիչ են աղջիկները, որոնք սիրելի տղայի հետ մտերմություն ունենալուց հետո կասեն՝ «ես ուզում էի դա, դու էլ էիր ուզում, դրա համար էլ տեղի ունեցավ այն, ինչ եղավ»: Սովորաբար նրանք խոսքները մեկ են անում՝ «դու ուզում էիր, ես էլ ուղղակի վստահեցի քեզ, իսկ հիմա արի ամուսնանանք»:

5. Աղջիկների մեջ կան այնպիսիք, ովքեր զուրկ են ներաշխարհի խորությունից

Նայում ես տեսքին, խելամիտ մարդու տպավորություն է թողնում, մտքեր է արտահայտում, փորձում ես խորանալ թեմայի մեջ ու հասկանում ես, որ մակերեսային պատկերացում ունի այն ամենի մասին, ինչից մեկ րոպե առաջ քաջատեղյակի դեմքով խոսում էր: Ամենօրյա նույնատիպ դատարկ խոսակցություններ, հետաքրքրությունների շրջանակ, որը սահմանափակվում է կոսմետիկայի, հագուստի ու համացանցային և սերիալային  թեմաներով… Տղաներն այս խոսակցություններից շատ շուտ են ձանձրանում:

6. Հումորի զգացումից զուրկ աղջիկներն անտանելի են

Նրանց մեծամասնությունը զուրկ է սեփական սխալների վրա ծիծաղելու ունակությունից: Իրենց մտացածին պատվանդանի վրա են դրել, ու սեփական սխալներն ընդունելն իսկական պարտություն է: Իսկ տղամարդու համար անտանելի բարդ է նման կնոջ կողքին մնալը, անգամ եթե զգացմունքներ կան: Սեփական սխալն ընդունող և դրա վրա ծիծաղելը միայն քառապատկում է կնոջ գրավչությունն ու կանացիությունը տղամարդու աչքերում:

7. Անմիջականություն. ահա թե ինչ է պետք աղջիկներին

Աղջիկներին միշտ թվում է, թե նրանք մշտապես ինչ-որ մեկի դիտակետում են, ու որպեսզի անթերի տպավորություն թողնեն, նրանք ամենուր իրենց պահում են՝ սրբի կամ արքայադստեր անտեսանելի պսակը  գլխներին: Իսկ սա միայն վանում է տղաներին: Հիշե՛ք, աղջիկնե՛ր. իրեն շինծու ու ձևական մեթոդներով անհասանելի պահող աղջիկը ոչ թե հիացնում, այլ հիասթափեցնում է տղաներին:

 

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive