Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Սահմանամերձ գոտիներում ծառայող շուրջ 1200 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են տեսակցելու որդիներին

SOCIETY

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ շուրջ 1200 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին   բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Քաղաքապետն ու փոխնախարարն անձամբ շրջե լ և զրուցել են ծնողների հետ: Այս մասին  տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այն, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս նախաձեռնությունն իսկապես սպասված է, փաստում է յուրաքանչյուր անգամ հազարավոր քաղաքացիների ծրագրում ընդգրկվելու ցանկությունը: Հարկ է նշել, որ 2013թ.-ից մեկնարկած ծրագրի շնորհիվ երևանաբնակ ավելի քան 7000 ծնողներ արդեն հնարավորություն են ունեցել այցելել իրենց զավակներին ու տեղերում ծանոթանալ նրանց ծառայության պայմաններին:

«Արդեն հաճելի ավանդույթ է դարձել երևանաբնակ զինծառայողների ծնողներին իրենց որդիներին տեսակցելու հնարավորության ընձեռումը: Ծրագիրն իսկապես սպասված է ինչպես ծնողների, այնպես էլ զինծառայողների համար: Այս անգամ շուրջ 1200 ծնողների ենք ուղարկում սահմանամերձ զորամասերում իրենց զավակներին տեսակցության: Սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի ծնողներն անձամ ծանոթանան այն պայմաններին որտեղ ծառայում են իրենց որդիները: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ համատեղ իրականացվող մեր այս նախաձեռնությունը վստահեցնում եմ, որ լինելու է շարունակական: Բացի այդ, ինչպես գիտեք, Պաշտպանության նախարարության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ոչ միայն ծնողներին ենք ուղեկցում զորամասեր, այլև ծառայության մեջ աչքի ընկած մեր զինվորներն են լրացուցիչ արձակուրդ ստանում ու գալիս տուն: Բնականաբար, այս այցելությունների շնորհիվ նաև տարեցտարի ավելի է ամրապնդվում ու խորանում բանակ-հասրակություն կապը»,- ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, ԼՂՀ Պաշտպանության բանակին, նաև Ստեփանակերտի քաղաքապետին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում ծրագրի իրականացմանը, նաև Ճանապարհային ոստիկանությանը, առողջապահության ոլորտի այն աշխատակիցներին, ովքեր ողջ ճանապարհի ընթացքում ուղեկցում են զինծառայողների ծնողներին: Երևանի քաղաքապետը նաև նշել է, որ այս անգամ քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետերից բացի ծնողներին ուղեկցելու ցանկություն են հայտնել նաև Ավան, Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարները:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին առանձնակի կարևորելով ծրագրի կյանքի կոչումը, նկատել է, որ այն անչափ կարևոր է առաջին հերթին առաջնագծում ծառայող զինվորների համար, ովքեր ծնողների հետ հանդիպումից հետո ավելի վստահ ու քաջ են դառնում:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունը, որն արդեն հաճելի ավանդույթ է դարձել: Իհարկե, ծնողների կապը առաջնագիծը պահող իրենց որդիների հետ շատ կարևոր է ու որքան հաճախակի լինեն նմանատիպ հանդիպումներն, այնքան ավելի լավ», - նշել է Դավիթ Տոնոյանը:

Շնորհակալություն հայտնելով սոցիալական նշանակություն ունեցող կարևոր այս ծրագրի շարունակականությունն ապահովելու համար, ժամկետային զինծառայողների ծնողները նշել են, որ իրենց յուրաքանչյուր այցն իսկապես ավելի է ոգևորում ու քաջալերում իրենց զինվոր որդիներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել երևանաբնակ զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League