Քրիս Ջենների շնորհավորանքը իր դուստր Քիմ Քարդաշյանի 36-ամյակին
LIFEՔիմ Քարդաշյանը չեղյալ է հայտարարել իր 36-ամյակի երեկույթը՝ թեև Քանյե Ուեսթը մեծ ջանքեր էլ թափել՝ Քիմի ծննդյան օրը անմոռանալի դարձնելու համար:
Ռեալիթի աստղը հիմա վերականգնվում է Փարիզի դեպքերից հետո և դեռ մղձավանջներ է ունենում,-տեղեկացնում է Past.am-ը:

Սակայն նրա ընտանիքն ուրբաթ օրը ողողեց համացանցը Քիմին ուղղված շնորհավորանքներով:

Քիմի մայր Քրիս Ջեններն առաջինն էր, որ շնորհավորեց իր դստերը:



Քրիսը Քիմի մանկության լուսանկարներ էր հրապարակել, որոնցից մի քանիսը դեռ հանրությունը չէր տեսել: Քրիսը գրել էր. «Շնորհավոր իմ թանկագին Քիմբերլիի ծննդյան օրը: Ես սիրում եմ քեզ և հիանում եք քեզանով: Դու մեր կյանքին ուրախություն ես բերել: Դու ամենահրաշալի դուստրն ես, կինը, քույրը, ընկերը և մայրը: Շնորհակալ եմ Աստծուն ամեն օրվա համար, որ անց եմ կացնում քեզ հետ: Իմ սիրտը լի է երախտապարտությամբ: Չես կարող պատկերացնել, թե ինչքան շատ եմ քեզ սիրում...»
v
Նա նաև ավելացրել էր. «Այսօրվա նման հիշում եմ քո երկուամյակը: Հիշում եմ քո ժպիտը, աչքերի ուրախությունը, ոգևորությունն ու հուզմունքը: Հիշում եմ՝ ինչ էիր ուտում, ինչ էիր հագել և հատկապես հիշում եմ քո ծիծաղը: Դու իմ կյանքի ամենահիասքանչ սերերից մեկն ես: Քո ծննդյան օրից ես ինձ Աստծո կողմից օրհնված եմ համարում, քանի որ Նա որոշեց, որ ես քո մայրն եմ լինելու: Դու հիմա ինքդ երկու հրեշտակներ ունես, ում հետ կարող ես ջերմ հիշողություններ ստեղծել: Շնորհակալ եմ Աստծուն քեզ հետ անցկացրած ամեն պահի համար: Շնորհավոր ծնունդդ, Jouge: Սիրում եմ քեզ:»




Քլոեն, Քայլին, Քենդալը և նրա մյուս հարազատները նույնպես շնորհավորել են իրենց սիրելի Քիմի ծննդյան օրը:







