Այս 11 սովորություններից ազատվելով՝ դուք հաջողակ կդառնաք
LIFEՄենք բոլորս էլ վատ սովորություններ ունենք, և դա նորմալ է: Սակայն որոշ վատ սովորություններ կարող են դառնալ մեր անձնական կյանքում և կարիերայում անհաջողություններ ունենալու պատճառը:
Past.am-ը ներկայացնում է այն 11 վատ սովորությունները, որոնք կարող են մեր անհաջողությունների պատճառը դառնալ:
-
Ձեր կարծիքը չեք արտահայտում

Հասարակությունը մեզ միշտ սովորեցնում է լուռ մնալ, ենթարկվել և չխախտել կանոնները: Սակայն եթե ռիսկի չդիմեք և մարդկանց չասեք այն, ինչ իսկապես մտածում եք, դուք թույլ չեք տա, որ ձեր կյանքում որևէ կարևոր փոփոխություն լինի: Ձեր ձայնը լսելի դարձրեք և մի վախեցեք ձեր կարծիքն արտահայտելուց: Մենք բոլորս էլ արժանի ենք հաջողության հասնելու:
-
Միշտ ուշանում եք

Հաջողակ մարդիկ վստահելի և նվիրված են, ուստի՝ եթե հաճախ եք ուշանում, ձեզ լուրջ չեն ընդունի:
-
Հիշաչար մի՛ եղեք

Դուք չեք կարող բոլորին դուր գալ կամ կյանքում ուրախ երգելով քայլել: Ուղղակի հիշաչար մի՛ եղեք, քանի որ վրդովմունքը ներսում պահելը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել:
-
Ենթարկվում եք ուրիշներին
Եթե կարծում եք, որ ուրիշներին ենթարկվելը կարող է ձեզ հայտնի և հաջողակ դարձնել, ուրեմն դուք չարաչար սխալվում եք: Ամեն անգամ, երբ դուք թույլ եք տալիս ուրիշներին կառավարել ձեզ, դուք մեծ հնարավորություններ եք բաց թողնում:
-
Շատ գումար եք ծախսում

Խնայողությունները շատ կարևոր են և ֆինանսական առումով համակարգված լինելով մենք շատ ավելի խելամիտ մարդու տպավորություն ենք թողնում:
-
Ամեն ինչ թողնում եք վերջին րոպեին
Այն մարդիկ, ովքեր իրենց տրված առաջադրանքները թողնում են վերջին րոպեի համար, հաճախ ուղղակի ձախողում են իրենց գործերը: Նրանք վնասում են իրենց հեղինակությունը՝ իրենց խոսքի տերը չլինելու պատճառով:
-
Դուք անկեղծ չեք

Ստելը կարող է կախվածություն դառնալ, և մի սուտը կարող է փոխարինել մյուսին: Այսպես շարունակելով որոշ ժամանակ անց դուք կհայտնվեք արատավոր օղակում և չեք կարողանա դուրս գալ: Միակ լուծումը կարող է լինել անկեղծությունը:
-
Դուք չափից շատ եք բողոքում
Կարևոր է ձեր կարծիքն արտահայտելը, հատկապես այն դեպքում, երբ ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս: Սակայն երբեք չպետք է չափազանցնել: Մարդիկ հաճախ խուսափում են բողոքող և քննադատող մարդկանցից: Հաջողակ լինելու համար դուք պետք է մարդ-մագնիս լինեք:
-
Դուք մարդկանց ձեզնից հեռու եք պահում

Հաջողության բանալին շատ մարդկանց ճանաչելն է, ինչը կարող է ձեզ ապագայում շատ դժվարություններից ազատել:
-
Դուք հոգ չեք տանում ձեր մասին:
Միշտ լավ հոգ տարեք ձեր մասին: Թույլ մի՛ տվեք որ ամենօրյա կյանքի թոհուբոհը խանգարի ձեզ առողջ սնվել, հանգստանալ կամ էլ մարզասրահ գնալ:
-
Չեք աշխատում ձեր մարմնի լեզվի վրա

Մարդկանց վրա լավ առաջին տպավորություն թողնելը շատ կարևոր է: Հիշե՛ք՝ մեր մարմինը նույնպես խոսում է և երբեմն այն շատ ավելի ցայտուն է, քան մեր բառերը: Միշտ նայեք մարդկանց աչքերին և գեղեցիկ կեցվածք ունեցեք:



