ՀՀ Նախագահն ընդունել է Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նախագահին
SOCIETYՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նախագահ Սելեն Քրեյգի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 19-21-ը Երևանում պլատֆորմի 44-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը և Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել երևանյան նստաշրջանի օրակարգի շրջանակներում քննարկված թեմաների, ինչպես նաև Հայաստանի այդ ոլորտը կարգավորող մարմնի հետ եվրոպական պլատֆորմի փոխգործակցության հետագա զարգացման հնարավորությունների շուրջ:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի լիիրավ անդամ է 2011 թվականից: Հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական խոշորագույն, հեղինակավոր և ոչ քաղաքական վերոնշյալ պլատֆորմը, որին անդամակցում է 46 երկրից թվով 52 կարգավորող մարմին, նպատակ է հետապնդում լինել հասանելի հարթակ տեղեկատվության, հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության, լրատվական միջավայրի խոսքի ազատության, լավագույն փորձի փոխանակման հա մար:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



